Պեսկովը խոսել է Պուտին-Էրդողան հանդիպման մասին

Պեսկովը խոսել է Պուտին-Էրդողան հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նախատեսվում է, կհանդիպեն 2020 թվականի հունվարի 8-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա չի բացառել, որ բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում:

«Առայժմ խոսքը վերաբերում է Ստամբուլին (որպես բանակցությունների անցկացման վայրի), բայց դեռ ժամանակ կա, առայժմ բոլոր մանրամասները համաձայնեցվում են», – ավելացրել է Պեսկովը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում