Հայտարարություն․ AntiFake.am-ի օպերատոր Իշխան Խոսրովյանը բերման է ենթարկվել

Հայտարարություն․ AntiFake.am-ի օպերատոր Իշխան Խոսրովյանը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, AntiFake.am: Ոստիկանությունը բերման է ենթարկել AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանին: Բերման ենթարկման պահին օպերատորը կրել է համապատասխան օպերատորական բեյջը: Ոստիկանության բաժանմունքում իմանալով այդ մասին՝ ոստիկանները Խոսրովյանին հետ են բերել այն վայրը, որտեղից բերման էին ենթարկվել:

Սա ակնհայտ ապօրինի քայլ է՝ ուղղված մասնագիտական գործունեության պատշաճ իրականացման դեմ: Ոստիկանությունում շարունակվում են հին բարքերը, որոնք խոչընդոտում են դեպքերը լուսաբանող լրագրողների և օպերատորների աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում