Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար բռնագանձել

Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար բռնագանձել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իրանը ցանկանում է Միացյալ Նահանգներից 130 միլիարդ դոլար բռնագանձել՝ երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով, հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին:

Նրա խոսքով՝ հայցերն ու գանգատները տրվել են Իրանի այն քաղաքացիների կողմից, որոնք ուղղակիորեն վնաս են կրել «ԱՄՆ-ի գործողություններից»:

«Այս պահին քննարկվել են քաղաքացիների ավելի քան 360 գործեր և հայցեր ԱՄՆ-ի կառավարության դեմ», – հայտնել է Էսմայիլին՝ նշելով, որ Իրանի դատարանը պահանջել է 130 միլիարդ դոլար բռնագանձել ԱՄՆ-ից:

«Կառավարությունը և արտաքին գործերի նախարարությունը պետք է օգնեն ԱՄՆ-ի կառավարության դեմ այդ որոշումների կատարմանը մեր քաղաքացիների օգտին», – մեջբերում է նրա խոսքը «Mizan» գործակալությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում