Թուրքիայի ու Ասադի ուժերի հրթիռակոծումներից՝ առնվազն 20 զոհ

Թուրքիայի ու Ասադի ուժերի հրթիռակոծումներից՝ առնվազն 20 զոհ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության խմբի տվյալներով, Ասադի զորքերի կողմից արձակված հրթիռներից մեկը հարվածել է Մաարեթ ալ Նուման քաղաքի մարդաշատ շուկային՝ սպանելով 13 մարդկանց: Քաղաքը վերահսկվում է ընդդիմադիր զինյալների կողմից:

Ըստ ակտիվիստների, մի քանի զոհեր են գրանցվել նաև Սարաքիբ քաղաքի շուկայի վրա արձակված հրթիռների արդյունքում:

Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանները միակ տարածքներն են, որոնք վերահսկվում են ընդդիմադիր զինյալների կողմից ութ տարի տևած քաղաքացիական պատերազմի արդյունքում:

Ինչպես գրում է Ամերիկայի Ձայնը, անցած ամիս Սիրիայի կառավարությունը սկսեց նոր հարձակում այդ շրջաններում՝ գրավելով նոր բնակավայրեր: Ռազմական գործողություններին օժանդակում է ռուսական և կառավարական օդուժը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում