Արա Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել․ Լուսինե Սահակյան

Արա Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել․ Լուսինե Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Հայաստան համահայկական հիմնարդամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը:

«Դատարանը 10 մլն դրամ գրավի դիմաց Արա Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում է կայացրել: Գրավը դատարանի դեպոզիտային հաշվին փոխանելուց հետո Արա Վարդանյան ազատության մեջ կլինի»,-ասաց Սահակյանը:

Հիշեցնենք, որ Արա Վարդանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարաք կատարելու մեջ:

Նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել, սակայն հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում