«Ժամանակ». Իմքայլական Թագուհի Ղազարյանի քույրը կարող է փոխարինել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն

«Ժամանակ». Իմքայլական Թագուհի Ղազարյանի քույրը կարող է փոխարինել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի քույրը՝ Մարգարիտա Ղազարյանը, պատրաստվում է «Իմ քայլի» կողմից իր թեկնածությունն առաջադրել Արմավիրի մարզի Արշալույս համայնքում հաջորդ տարվա գարնանը կայանալիք համայնքապետի ընտրություններում:

Արշալույսի համայնքապետը արդեն 12 տարի գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանն է, ում հորեղբայր Մանվելը երեք անգամ փորձել է թույլ չտալ գյուղապետ ընտրվել ու միշտ պարտվել է:

Հետաքրքիր է, «Իմ քայլը» և Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ընտրություններին կմասնակցեն առանձի՞ն, թե՞ կհամախմբվեն ընդհանուր հակառակորդին հաղթելու գաղափարի շուրջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում