ԱԺ-ն չընդունեց Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու որոշումը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը չընդունեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշման նախագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի դեկտեմբերի 5-ի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը չընդունվեց 17 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
«Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս որոշմանը:
«Մենք ողջունում ենք հարցապնդումների ինստիտուտը կիրառելու նախաձեռնությունը, «Իմ քայլը» խմբակցությունը ակտիվորեն մասնակցել է, և եկել է այն եզրակացության, որ պարոն Գրիգորյանի հրաժարականը պահանջելու հիմք չկա, ուստի մենք քվեարկելու ենք դեմ»,- ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նշեց, որ չի մասնակցելու քվեարկությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում