Խոստանում եմ, որ իմ երեխաները չեն ղեկավարի Բելառուսը․ Լուկաշենկո
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ապագա սերունդների համար երկրի անկախության և ինքնիշխանության պահպանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Լենտան։
Նա նշել է, որ իր սերունդին հաջողվել է ստեղծել «պատմության մեջ առաջին անկախ պետությունը»՝ ընդգծելով դրա պահպանման անհրաժեշտությունը: Նրա կարծիքով՝ իշխանության մեջ երիտասարդների ի հայտ գալը կնպաստի դրան․ «Որպեսզի կարողանանք հանգիստ լինել՝ նայելով մեր երեխաներին, ովքեր ղեկավարելու են այս երկիրը: Որպեսզի մեր երեխաներն ապրեն այս երկրում և ուրախանան, որ մենք նրանց տվել ենք այս ինքնիշխան և անկախ երկիրը»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ խոսելով երկրի կառավարման մասին նկատի չունի կոնկրետ իր երեխաներին՝ խոստանալով, որ նրանք չեն ղեկավարի Բելառուսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում