AM | RU
USD
EUR
RUB

«Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը Հանրային հեռուստաընկերությունում 13 տարվա աշխատանքից հետո տեղափոխվում է «Արմնյուզ» հեռուստաընկերություն: Նոր աշխատավայրում հեռուստամեկնաբանի հաղորդումը կոչվելու է «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»: ««Արմնյուզի» եթերում լինելու է այն, ինչը չկար և պետք էր հայաստանյան լրատվադաշտին: Մենք խոսելու ենք պրոբլեմների օջախների մասին, և ոչ միայն մատնանշելու ենք դրանք, այլև ուրվագծելու ենք լուծումներ»,- նշեց Աբրահամ Գասպարյանը:


– 13 տարի Հանրային հեռուստաընկերությունում աշխատելուց հետո օրերս ազատման դիմում գրեցիք․ այժմ Ձեր լրագրողական գործունեությունը շարունակելու եք «Արմնյուզ» հեռուստաընկերությունում: Ինչո՞ւ որոշեցիք հենց «Արմնյուզ» տեղափոխվել:

- Աշխատանքից ազատման մասին իմ ֆեյսբուքյան գրառումից հետո ուղիղ 2 շաբաթ տարբեր առաջարկներ էի ստանում: «Արմնյուզն» ընտրելու կարևոր դրդապատճառներից էին գաղափարական ընդհանրությունները ինֆորմացիայի մատուցման ձևի և մոտեցումների առումով, ինչպես նաև «Արմնյուզում» երիտասարդ, մոբիլ, աշխույժ թիմի առկայությունը: Այստեղ մարդիկ են, ովքեր երկրի, պետության և հասարակության առջև պատասխանատվության զգացում ունեն: Այս թիմի աշխատանքը հնարավոր է կրկնապատկել և հասնել փայլուն արդյունքների: Լրատվական դաշտում «Արմնյուզի» ժրաջան աշխատողները իրենց խոսքը փորձում են ասել, ես եկել եմ այդ ուժերը կրկնապատկելու համար: Սա շատ կարևոր հանգամանք է: Սա մեռած թիմ, մեռած խմբագրություն չէ, սա կենդանի խմբագրություն է, որի յուրաքանչյուր աշխատակցին տեսնում ենք երևանյան ցանկացած փողոցում, Հայաստանի ցանկացած մարզում՝ պրոբլեմների մասին խոսելիս: Սա կարևոր հանգամանք է:

- Հեռուստաընկերության ղեկավարության կողմից սահմանափակումներ դրվե՞լ են Ձեր առջև, թե՞ ամբողջովին ազատ եք լինելու Ձեր աշխատանքում:

- Իմ ազատության ընկալումները միշտ եղել են կարգապահ, երբեք չեն անցել սահմանները. դա ներքին կարգապահության խնդիր է: Այդ իմաստով էլ «Արմնյուզի» ղեկավարության հետ ընդհանրություններ կան: Սահմանափակման մասին խոսք լինել չի կարող, որովհետև ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք սահմանները չեմ հատի, դրա համար այդպիսի խնդիր չդրվեց:

- Ի՞նչ ձևաչափով եք եթեր դուրս գալու, ի՞նչ հաղորդում է լինելու «Արմնյուզի» եթերում:

- «Արմնյուզում» լինելու է այն, ինչը չկար և պետք էր հայաստանյան լրատվադաշտին: Մենք դառնալու ենք շատ ավելի մարդամոտ, մարդակենտրոն թողարկում, քան մեր լրատվադաշտում կա: Մենք խոսելու ենք պրոբլեմների օջախների մասին, և ոչ միայն մատնանշելու ենք դրանք, այլև ուրվագծելու ենք լուծումներ: Մենք լավին ասելու ենք՝ լավ, իսկ թերություններով ուղեկցվող գործընթացները մատնանշելու ենք: Ընդ որում՝ ապավինելու ենք ոչ միայն մեր ռեսուրսին, այլևս մեր պետական, հանրային ռեսուրսին, փորձագիտական դաշտին: Մենք խնդիր չունենք որևէ մեկին ասելու, որ դու վատն ես, մեր խնդիրն անձերը չեն, մեր խնդիրը երևույթներն են: Մենք բերում ենք մի նորություն. ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում՝ առավոտյան ժամը 9-ից մինչև 6-7-ը հեռուստադիտողի ստացած խառը, բազմաշերտ, առանց մեկնաբանության, չֆիլտրված ինֆորմացիան մենք փորձելու ենք մեկնաբանել այնպես, ինչպես հարիր է պրոֆեսիոնալներին, որովհետև մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ: Մենք գիտենք ինֆորմացիան պարզ, մատչելի ձևով, առանց ճաճանչափայլ նախադասությունների և պայծառ մտքերի մատուցել հանրությանը և ասել՝ ինչ տեղի ունեցավ օրվա ընթացքում: Սկզբնական շրջանում լինելու է օրվա ընթացքում մեկ թողարկում՝ մինչև 30 րոպե տևողությամբ, որը կոչվելու է «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»: Բոլոր փակագծերը չեմ բացի, բայց այդ երեկոյան լուրերի ժամանակ մենք առանձնելու ենք օրվա կարևոր իրադարձությունները, մեկնաբանելու ենք, վերլուծելու ենք և հասկանալու ենք խնդրի բոլոր կողմերը: Հայաստանում լրագրության գլխավոր բացթողումներից մեկն այն է, որ ամեն ինչ ներկայացվում է միակողմանի, նույնիսկ երկու կարծիք չենք ներկայացրել, իսկ մենք երեք կարծիք ենք ներկայացնելու, որովհետև մեդալի երկու երեսը դեռևս չի խոսում կողմնորոշվելու մասին: Մենք պետք է ցույց տանք՝ մարդն ինչպիսին է մեր երկրում՝ իր առօրյան, պրոբլեմները: Մեր երկրի անվտանգությունը, արտաքին, ներքին քաղաքականությունը՝ ամբողջ սպեկտորը վերցնելով, փորձելու ենք նվազագույնը երեք կարծիք ներկայացնել այդ ամենի վերաբերյալ:

Լրահոս
Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը Այս ամենի հետևում նկատելի է «Թուրքիայի մեծ ականջները». Տիգրան Աբրահամյան Երկու ստենդ սրտիս ոտքով եկել եմ ու ընտրել քեզ, ինչո՞ւ ես դուխներս կոտրում. Ակցիայի մասնակիցը՝ Նիկոլ Փաշինյանին Անթաքույց փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային և արժեքային տարրերը. Ավետիք Չալաբյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը Հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ նիստը՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. ԱՆ «Իրատես»․ Շռնդալից ծափեր ՝ հաջակցություն սեփական թիմին քամահրող նախարարի «Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի` ՀՊՏՀ ռեկտոր ընտրվելու հրամանը. ուշագրավ իրավիճակ Քաղաքական ճգնաժամ «Հրապարակ»․ RYAN AIR-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում «Ժողովուրդ»․ Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը նվազել են «Իրատես». Էդմոն Մարուքյանը նախկին թիմակից Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը «Փաստ». Օրենսդիրի ներկայացուցիչներին բացատրել են. այն, ինչ տեղի է ունենում ՍԴ-ում, ժամանակավոր երևույթ է, ՍԴ-ն փաստացի վերանալու է «Հրապարակ»․ Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ ձեռնպահ մնացին ԿԳՄՍ նախարարին աջակցելուց «Հրապարակ»․ «Ինչ ուզում, անում են». Ջուլֆալակյանը ձեռնոց է նետում իշխանությանը «Իրատես». Իշխանությունն ինքն իրեն արդեն խժռում է «Փաստ»․ Իշխանության թիրախում հիմա էլ դեկաններն են «Փաստ»․ Աշակերտների եռօրյա «գրաֆիկի» հարցը դպրոցի որոշելիքն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 18 Ինչ էին քննարկում ՔՊ նիստում Սա անընդունելի ու մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր մոտեցում է․ Արման Թաթոյան Թեժ աշնանային կրքեր Փաշինյանների ընտանիքում. ինչու՞ է Աննա Հակոբյանը դադարեցրել լիազորությունները Ռուսական կործանիչը Սև ծովի օդային տարածքում բրիտանական և ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ է որսացել Պատգամավորական մանդատը վայր դրած Արմեն Փամբուխչյանը պետական ծառայությունը կշարունակի Կառավարությունում ԵԱՀԿ ՄԽ-ը նշում է, որ պետք է զբաղվեն սուբստանտիվ բանակցություններով. Տիգրան Աբրահամյան Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել Դուք լավ գիտեք, որ խնդիրը Ա․ Հարությունյանը չէ. Միհրան Հակոբյան Իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս. Արթուր Վանեցյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan