ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ է տեղափոխում Իրաք

ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ է տեղափոխում Իրաք

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը գաղտնի կերպով փոքր հեռահարության հրթիռներ է տեղափոխում հարևան Իրաքի տարածք, որտեղ արդեն երկու ամիս է, ինչ շարունակվում են ցույցերը, հայտնել է New York Times թերթը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին և զինվորականներին:

Հաղորդվում է, որ Իրանն «օգտվել է» Իրաքում «շարունակվող քաոսից», որպեսզի փոքր հեռահարության հրթիռների գաղտնի զինանոց կազմակերպի երկրում՝ «փորձելով ահաբեկել Մերձավոր Արևելքը և այնտեղ հաստատել իր իշխանությունը»:

Նրանք պնդում են, որ այդ հրթիռներն սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների, ներառյալ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի համար, նաև կարող են սպառնալ տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերին:

ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ հրթիռները տեղափոխելու եւ թաքցնելու համար Իրանն օգտագործում է Իրաքում շիաների զինված կազմավորումները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում