ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել

ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր 2 վճիռ է հրապարակել ընդդեմ Հայաստանի՝ «Մակեյանն ու այլոք ընդդեմ Հայաստանի» և «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի»։

«Մակեյանն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը միաձայն ընդունել է, որ տեղի չի ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում (արդար դատաքննության իրավունք)։

Նշվում է, որ գործով դիմումատուների դատապարտմանը` 2008թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար: 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում դիմումատուները ներգրավված են եղել ընդդիմության հիմնական թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավում:

Դիմումատուները դժգոհում էին, որ իրենց դեմ հարուցված քրեական դատավարությունը անարդար է, քանի որ ազգային դատարանները օգտագործել են վկաների նախաքննական հայտարարությունները դատապարտելու համար, առանց հաշվի առնելու նույն մարդկանց կողմից ցուցմունքները, որ հայտարարություններն արվել են ճնշման տակ:

Դատարանը, մասնավորապես, մատնանշել է, որ ըստ էության տրիբունալը պետք է ավելի շատ կարևորություն տա վկայի ցուցմունքին, որը տրված է դատական նիստի, քան իր նախաքննության ժամանակ հարցաքննությանը:

Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը գտել է, որ դատական նիստը բավարար հիմքեր է տվել վկաների նախաքննության հայտարարությունները ավելի արժանահավատ համարելու համար։

«Համբարձումյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը միաձայն ընդունել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունք), սակայն խախտում չի արձանագրվելԿոնվենցիայի 6-րդ հոդվածով (արդար դատաքննության իրավունք):

Գործը վերաբերում է դիմումատուի բողոքին, որ ոստիկանությունը չի ունեցել վավեր դատական կարգադրություն՝ քրեական հետաքննության ընթացքում նրան գաղտնի հսկողության տակ պահելու համար:

Դատարանը մասնավորապես գտել է, որ կարգադրությունը բավարար չափով որոշակի չի եղել այն անձի նկատմամբ, որը գտնվել է հսկողության տակ, ինչը անընդունելի է անձնական ընտանեկան կյանքի դեպքում։

Նշվում է, որ դիմումատու Կարինե Համբարձումյանը եղել է Աբովյան քրեակատարողական հաստատությունում, երբ դիմունը ներկայացվել է ՄԻԵԴ։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է 1200 եվրո վճարի դիմումատուին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում