«Ուրարտու»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից
05/12/2019 17:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու»-ն և թիմի կիսապաշտպաններ Անդրանիկ Ոսկանյանը, Ադամու Աբդուլահին, Իգոր Ստանոևիչը փոխադարձ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագրերը:
Հայաստանի առաջնության առաջին 15 տուրերից հետո «Ուրարտու»-ն մրցաշարային աղյուսակում 8-րդն է և ունի միայն 17 միավոր: Առաջատարը 28 միավորով «Լոռի»-ն է: