Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվել է կիսաեզրափակիչում
05/12/2019 18:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Լոնդոնում անցկացվող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի կիսաեզրափակիչում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվել է չինացի Դին Լիժենին:
Նախ գրոսմայստերներն անցկացրել են 2 դասական պարտիաներ, որոնցում հաղթող չի եղել: Արագ խաղի 2 ու կայծակնային խաղի (բլից) 4 պարտիաներում ավելի ուժեղ է գտնվել Դին Լիժենը:
Մյուս կիսաեզրափակիչում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
ՀԱՕԿ հաղորդմամբ, դեկտեմբերի 6-ին Վաշյե-Լագրավը և Լիժենը կհանդիպեն եզրափակիչում, իսկ Արոնյանը և Կարլսենը՝ երրորդ տեղի համար մրցամարտում: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 350․000 դոլար է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում