Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բրատիսլավայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 26-րդ նիստի ժամանակ Սլովակիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգի մասին:

Նրա խոսքով՝ հակամարտությունների կարգավորման համար երկխոսությունը շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում ՝ Մինսկի խմբի գործընթացի, ժնևյան քննարկումների և 5+2 ձևաչափով:

«Տարբեր հարթակների միջոցով կազմակերպությունը փորձել է ամրապնդել վստահությունը, վերացնել լարվածությունը և աջակցել երկխոսությանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա։ Ես չունեմ կախարդական բանաձև, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել հակամարտությունները։ Բայց ես վստահ եմ, որ նոր երկխոսության համար ուղիների բացմամբ լարվածության վերացմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը անգնահատելի են, եւ ԵԱՀԿ – ն առաջին կազմակերպությունն է, որն իր աջակցությունն է առաջարկում խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլերին», – ընդգծել է Լայչակը ։

Նա նաև ընդգել է, որ անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելու ԵԱՀԿ ջանքերը, և այս կազմակերպությունը առաջինը կլինի, որը խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլեր կառաջարկի:

Հիշեցնենք, որ Բրատիսլավայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի առաջմղման հարցերը եւ պայմանավորվել են հանդիպել հաջորդ տարվա սկզբին՝ երկխոսությունը շարունակելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում