AM | RU
USD
EUR
RUB

Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր»

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armeniasputnik.amԱրցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սլովակիայի մայրաքաղաքում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը:

Հայկական կողմը միշտ կարևորել է նման հանդիպումները, որոնք նախևառաջ ապահովում են բանակցային գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Դավիթ Բաբայանը։

«Իհարկե վաղաժամ էր ակնկալել ինչ-որ հեղափոխական կամ տեկտոնիկ առաջընթաց, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց հռետորաբանությունից, ռևանշիստական ծրագրերից, ինչի վառ վկայությունն է հանդիպման նախօրեին տարածված հայտնի փաստաթուղթը, որում նշված կարմիր գծերի շնորհիվ ոչինչ չի փոխվել»,– ասաց նա:

Երեկ Սլովակիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը։ Ադրբեջանի արտգործնախարարն իր հետ էր տարել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված՝ պաշտոնական Բաքվի պատկերացրած քայլերի մասին մի փաստաթուղթ, ըստ որի` առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի «մնացած այլ զավթած տարածքներից» հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը: Հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում` Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխան:

Ըստ Բաբայանի` այդուհանդերձ միջնորդների հորդորով հիմնական շեշտը շարունակելու են դնել խաղաղության և կայունության պահպանման վրա: Նրա խոսքով` պահի դրությամբ այլ տարբերակ պարզապես չկա:

Պատասխանելով հարցին, թե հայկական կողմը պե՞տք է իր հերթին փաստաթուղթ ներկայացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Բաբայանը նշեց, որ կարելի է մտածել այդ ուղղությամբ, առավել ևս որ Արցախը պարբերաբար ներկայացնում է նման փաստաթղթեր:

Նրա դիտարկմամբ՝ գուցե սրանով էլ կարելի է բավարարվել, որովհետև ամեն անգամ նույն բանը կրկնելն իրենց որդեգրած ոճը չէ:

Անկախ այդ հանգամանքից՝ իշխանությունները, Բաբայանի կարծիքով, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն տարբեր ատյաններում արցախյան թեմատիկան ավելի շոշափելու, այդ մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու գործընթացին:

Փաստաթղթեր կարող են լինել նաև Հայաստան-Արցախ քննարկումների համատեքստում:

 

 

Լրահոս
Սպասվում է նոր պաշտոնանկություն Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ Գուցե վերցնեք բարձրախոսներն ու բոլոր ոչ-իմքայլականներին «օրինական պահա՞նջ» ներկայացնեք՝ երբեք չբողոքելու իշխանություններից․ Ռ․ Մելիքյան Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի նախաքննությունն անցկացվել է ճչացող խախտումներով. Տիգրան Աթանեսյան Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՈՒՂԻՂ Հրապարակից բերման են ենթարկվում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավստրալիայում ձյուն է տեղացել․ փակվել են ճանապարհներ, կաթվածահար է եղել երթևեկությունը (տեսանյութեր) Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում. Նրանց որևէ կառույց չի օգնում Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ) Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ռազմական ոստիկանության նոր պետը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին. Աշոտյան Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233 դեպք Պուտինը երեք գեներալի է աշխատանքից ազատել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ «Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ «Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել «Հրապարակ». Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 6 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց Հրապարակվել են Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքից կադրեր ու Ոստիկանություն Սիմոնյանի արած զանգի ձայնագրությունը Սիրիայում իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 15 զինվորական է զոհվել Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. տուժել է 40 մարդ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan