Այդ խողովակները պետք է օգտագործվեն․ Լավրովը կոչով դիմել է Բեռլինին

Այդ խողովակները պետք է օգտագործվեն․ Լավրովը կոչով դիմել է Բեռլինին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Գերմանիայի իրավապահ մարմիններին օգտագործել հատուկ խողովակները Մոսկվայի հետ շփումների համար։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։

«Մենք Գերմանիայի հետ ունենք հատուկ խողովակներ, որպեսզի իրավապահ մարմինները հաղորդակցվեն, ներառյալ՝ այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք կապված են երկրի օրենսդրության խախտման հետ: Այդ խողովակները պետք է օգտագործվեն»,- ասել է նա:

Այսկերպ Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցների Բեռլինից վտարման հետ կապված իրավիճակը և Չեչնիայի դաշտային նախկին հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության հետաքննությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում