«Հրապարակ». Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողման համար մեղավոր են գտել փոփոխություններ են սպասվում

«Հրապարակ». Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողման համար մեղավոր են գտել փոփոխություններ են սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Պաշտոնաթողություն է սպասվում Իտալիայում դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին, որը նշանակվել էր 2016-ին։ Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա։ Նրա փոխարեն, մեր տվյալներով, կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատել 1995 թ․-ից։

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի ռեալ հավակնորդ է հայտնվել՝ 2005-2014 թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով 2014-ից Բելգիայում ՀՀ դեսպանն է և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Նրա փոխարեն Բրյուսել կմեկնի, ըստ ամենայնի, Աննա Աղաջանյանը, ով 2013-2018թթ․ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն էր և ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ հրաժարվել էր պաշտոնից և խնդրել իրեն տեղափոխել Եվրոպա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում