AM | RU
USD
EUR
RUB

Իշխան Սաղաթէլեան Թորոնթոյի Մէջ Հանդիպեցաւ Նահանգային Նախարարներու, Երեսփոխաններու եւ Քաղաքապետական Ներկայացուցիչներու Հետ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Horizonweekly.ca: Հինգշաբթի, 5 Դեկտեմբեր, 2019-ին, Օնթարիօ նահանգի մայրաքաղաք՝ Հայաշատ Թորոնթոյի մէջ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ՝ Իշխան Սաղաթէլեան հանդիպումներ ունեցաւ նահանգային Նախարարներու, երեսփոխաննեու եւ քաղաքապետական ներկայացուցիչներու հետ՝ Օնթարիոյի նահանգային խորհրդարանէն եւ Թորոնթոյի քաղաքապետարանէն ներս:

Առաւօտեան, Սաղաթէլեան, ընկերակցութեամբ Օնթարիոյի նահանգային երեսփոխան, հայազգի Արիս Պապիկեանի, խորհրդարանէն ներս հանդիպեցաւ խորհրդարանի խօսնակ` Թէտ Արնոդի, իշխանաւոր պահպանողական կուսակցութեան խմբակցութեան ղեկաւար` Փոլ Քալանտրայի, նախարարներ Վիք Ֆիտելիի, Գարոլայն Մուլրոնիի, Տակ Տաունիի, Փիթըր Պէթլանֆալվիի, Սիլվիա Ճոնզի, Սթիվըն Լէչէի եւ շարք մը այլ երեսփոխաններու հետ։ Նախքան հանդիպումները, երեսփոխան Պապիկեան խորհրդարանի լիագումար նիստի ընթացքին ներկայացուց Իշխան Սաղաթելեանին, որ յոտնկայս ծափահարութեամբ ընդունուեցաւ խորհրդարանի դահլիճէն ներս։

Յէտմիջօրէին, Թորոնթոյի քաղաքապետարանէն ներս հանդիպում մը տեղի ունեցաւ Հայաստանի ու Արցախի ջերմ բարեկամ, նախկին դաշնակցային խորհրդարանի անդամ եւ ներկայիս Թորոնթոյի քաղաքապետական խորհուրդի անդամ՝ Ճիմ Քարիճիանիսի հետ, որմէ ետք, Սաղաթելեան եղաւ Քարիճիանիսի ճաշի հիւրը։

Հանդիպումներու ընթացքին, Սաղաթելեանի կ’ընկերակցէին ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Մհեր Գարագաշեան, Կեդրոնական Կոմիտէի անդամ` Հուրի Նաճառեան, Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակի գործավար՝ Սեւակ Պէլեան եւ Թորոնթոյի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ՝ Յարութ Մաթոսեան:

Horizon Weekly Newspaper

Horizon Weekly Newspaper

Horizon Weekly Newspaper

Horizon Weekly Newspaper

Horizon Weekly Newspaper

Horizon Weekly Newspaper

Horizon Weekly Newspaper

Horizon Weekly Newspaper

 

Լրահոս
Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ Հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. Նաիրա Հարությունյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan