Բեյլը կարող է բաց թողնել «Բարսելոնա»-ի հետ հանդիպումը
06/12/2019 12:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը կարող է բաց թողնել «Բարսելոնա»-ի հետ խաղը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ը: Բեյլը կարող է չմասնակցել խաղին ազդրի վնասվածքի պատճառով: Ըստ նախնական տվյալների՝ հարձակվողը կարող է չօգնել «Ռեալ»-ին նաև առաջիկա երկու խաղերում:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Ռեալ»-ը դեկտեմբերի 6-ին կմրցի «Էսպանյոլ»-ի հետ, իսկ «Բարսելոնա»-«Ռեալ» խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին: