Հագը կարող է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Բավարիա»-ն

Հագը կարող է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Բավարիա»-ն

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Բավարիա»-ն կարող է գլխավորել «Այաքս»-ի մարզիչ Էրիկ տեն Հագը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport1.de-ն: Գերմանական ակումբի ղեկավարությունը ուշադրության կենտրոնում է պահում Հագին, սակայն գիտի, որ վերջինս մինչ մրցաշրջանի ավարտը չի փոխի ակումբը:

Ավելի վաղ «Բավարիա»-ի գլխավոր մարզչի հնարավոր թեկնածուների շարքն էր դասվում անգլիական «Տոտենհեմ»-ի նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն :

Հետևեք մեզ նաև Telegram-ում