Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը

Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերը սահմանին լուրջ առաջխաղացում ունեն: Որոշակի ճանապարհներ, բնակավայրեր, այդ թվում գազատարը, արդեն ամբողջությամբ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Սահմանին կրակոցների նվազումը պայմանավորում եմ ոչ միայն բանակցային գործընթացով, այլև հայկական զինված ուժերի դիրքերի ամրապնդմամբ: Մեր դիվանագետ գործընկերները հստակ զգում են, որ զինված ուժերն իրենց թիկունքում կանգնած են՝ դրանով ամրապնդելով մեր դիրքերը բանակցային գործընթացում»,- ասաց Բալայանը՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները։

Նախարարի տեղակալը նշեց, որ բանակի պատրաստման գործընթացը չի դադարում, ԶՈՒ-ն ոչ մի վայրկյան չի կորցնում զգոնությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում