AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ»

 

«Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի վարկանիշը և հասարակական վստահության մակարդակը փոփոխական և տատանվող երևույթներ են:

Եվ այս հանգամանքին պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հատկապես իշխող քաղաքական ուժն ու դրա գործիչները:

Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր իշխանություն, որը կարողացել է բարձր վստահության մակարդակ ձեռք բերել, սակայն քաղաքականությունը մշակելիս ժամանակի ընթացքում դադարել է առաջնահերթ հաշվի առնել ժողովրդի շահերը՝ կարծելով, թե իր վարկանիշը, միևնույն է, պահպանվում է, մեծապես սխալվել է, քանի որ ժողովրդի վստահությունը նման իշխանությունների նկատմամբ սկսում է կտրուկ իջնել:

Եվ այս հարցում մեծ դերակատարություն կարող է ստանալ ընդդիմությունը, քանի որ իշխանության վարկանիշի նվազումն իր հետ բերում է ընդդիմության դերակատարության մեծացում: Սակայն շատ հաճախ իշխանություններին բնորոշ մեծամտությունը թույլ չի տալիս նկատել ընդդիմադիր ուժերի վարկանիշի բարձրացումը:

Այսպես, 2018 թվականի դեկտեմբերի 9–ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում, երբ երկրում էյֆորիկ տրամադրություններ էին իշխում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին հաջողվեց ստանալ ձայների ճնշող մեծամասնությունը` 70 տոկոսից ավելին:

Մեծ թվով ձայներ ստանալու արդյունքում է, որ Փաշինյանն իրենց իշխանությանը բրենդավորում է որպես ժողովրդի իշխանություն, որից էլ սկսվում է իշխանության անսխալականության բարդույթի ձևավորումը, երբ իշխանությունն իրեն նույնացնում է ժողովրդի հետ, սակայն ժողովրդի իշխանություն ասվածը խիստ հարաբերական է, քանի որ իշխանության ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում ժողովուրդը կարող է պահանջել այդ նույն իշխանության հրաժարականը:

Եվ նշված բարդույթի ի հայտ գալու հետևանքով է, որ Փաշինյանը որոշել է ընդհանրապես հաշվի չնստել հանրության որոշ հատվածների մտահոգությունների հետ, որոնք վերաբերում են ամենատարբեր հարցերին:

Ավելին, հասարակության դժգոհ շերտերին վերագրում է «չուզող հարևանի» սինդրոմը:

Պարզ ասած՝ վարչապետն ասում է՝ մեր ժողովուրդը չուզող է:

Ավելին, քիչ չէ, որ իշխանությունը հաշվի չի առնում որոշ քաղաքական ուժերի և քաղաքացիների մտահոգությունները, մի բան էլ դրանք արտահայտելու համար թիրախավորում է նրանց և այնպես ներկայացնում, թե նրանք ընդհանրապես որևէ աջակցություն չունեն ժողովրդի շրջանում, ուղղակի ռևանշիստական նկրտումներ են:

Եվ պատահական չէ, որ երբ կրթության ոլորտում կառավարության կողմից տարվող քաղաքականությունից դժգոհությունը լայն թափ ստացավ, և ՀՅԴ-ական երիտասարդները սկսեցին պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, իշխանությունները դժգոհ ուսանողների, դասախոսների, ՀՅԴ-ական երիտասարդների հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու փոխարեն, կրթության ոլորտում իրենց քաղաքական ուղեգիծը համարեցին անբեկանելի և սկսեցին թիրախավորել նրանց և հատկապես ՀՅԴ-ին:

Ուշագրավ է, որ ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կրթության ոլորտի շուրջ առկա դժգոհություններին, նշեց.

«Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։

Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին»։

Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը, որը հայտարարում էր, թե իր պաշտոնավարման ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգալու է որպես վարչապետ, շարունակում է հաշվի չնստել դժգոհ քաղաքացիների կարծիքների հետ, պիտակավորել նրանց, վիրավորել:

Ընդ որում, հետևողականորեն թիրախավորվում են բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ Փաշինյանի կամ իր թիմի «թանին թթու են ասել»:

Այնպես որ, Փաշինյանի անսխալականության բարդույթը գնալով ավելի է խորանում, իսկ դա հանգեցնելու է իշխանության վարկանիշի էլ ավելի կտրուկ անկման: Եթե, իհարկե, անկման տեղ դեռ մնացել է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ) Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի. Պուտին Ամենաարդյունավետ նիհարելու միջոցը՝ առանց դիետաների Առաջիկայում սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատության հրապարակում իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաք տեղի ունեցավ (տեսանյութ) Հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության մասնակիցներից Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը». Արփինե Հովհաննիսյան «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել» «Ժողովուրդ»․ Շուտով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին «Հրապարակ»․ Երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները «Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան «168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի «Հրապարակ». Ձեր երկրում անասելի շատ քրգործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել՝ նոյեմբերին Համալիրում կազմակերպված փառատոնի համար Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երևան Պաշտպանվել սեփական կառավարությունից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Մատենադարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել «Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan