AM | RU
USD
EUR
RUB

Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տարվա ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց մինչև 2023 թվականի ռազմավարությունը և դրանց մեջ ծրագրային դրույթները: Ինչ վերաբերում է հարցերին, թե որտեղ է այս ռազմավարությունում հեղափոխությունը, և քաղաքացին երբ կզգա փոփոխություն, նա ասաց, որ իրենք չեն սպասում մինչև 2023 թվականը, քաղաքացին այսօր էլ է զգում փոփոխություն:

«Այն քաղաքացիները, որոնք այս նախածում թիրախավորված են որպես շահառուներ, չեն կարող փոփոխությունները չտեսնել: Մի մասի համար հիմա կփոխվի կյանքը, մի մասի համար՝ հաջորդ տարի, մի մասն ինքն իր համար կփոխի այս ընթացքում: Եթե կարծում էիք, թե ձեր սպասած հեղափոխությունը կփոխեր նաև իմ անուն ազգանունը, պետք է հիասթափեցնեմ, որովհետև չի փոխվելու, ես շարունակելու եմ մնալ այնպիսին, ինչպիսին կամ՝ անուն ազգանունի առումով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առողջապահության հարկին և Ֆինանսների նախարարության դիրքորոշմանը, Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, թե իրենք ինչու են դեմ: «Մի կողմից հարկերի բեռի նվազեցում ենք նախատեսում, մյուս կողմից՝ հարկերի բեռն ենք ավելացնում, իհարկե, դա վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց դա բեռ է տնտեսության վրա»,-ասաց նա և նշեց, որ դեռ վաղ է այդպիսի որոշումների մասին խոսելը, և հարցը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա:

Ըստ ֆինանսների նախարարի` կան նաև այլ փաստարկներ, որոնք պետք է ուշադրության արժանանան: «Մյուս կողմից էլ՝ առողջապահության համակարգում պետական բյուջեից կատարվող ծախսերից բացի, տարբեր գնահատականներով, երկու այդքան էլ ծախսվում են քաղաքացիների կողմից, սակայն նույնիսկ այդ պայմաններում քաղաքացիների վերաբերմունքն այդքան էլ բավարարված չի կարելի համարել: Միգուցե այլընտրանքային տարբերակներ է պետք քննարկել, նաև տարբերակներ՝ այդ ծախսվող միջոցները ուղղորդելու, որ հնարավոր լինի ապահովագրության խնդիրը լուծել` միաժամանակ չբարդացնելով այդ բեռը տնտեսվարողների վրա: Իմ նախընտրած շեմը զրոն է, սակայն հարցը չափի մեջ չէ, ուղղության մեջ է»,-ասաց նա:

Անդրադառնալով Ֆինանսների նախարարության աշխատակազմին, նա նշեց, որ ներկայումս թերհամալրվածություն կա: «Նախատեսված 530 հաստիքակազմից 400-ն է զբաղված»,-ասաց նա:

Լրահոս
Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (տեսանյութ) Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի. Պուտին Ամենաարդյունավետ նիհարելու միջոցը՝ առանց դիետաների Առաջիկայում սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատության հրապարակում իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաք տեղի ունեցավ (տեսանյութ) Հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության մասնակիցներից Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը». Արփինե Հովհաննիսյան «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել» «Ժողովուրդ»․ Շուտով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին «Հրապարակ»․ Երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները «Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան «168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի «Հրապարակ». Ձեր երկրում անասելի շատ քրգործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել՝ նոյեմբերին Համալիրում կազմակերպված փառատոնի համար Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երևան Պաշտպանվել սեփական կառավարությունից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Մատենադարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել «Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan