Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում

Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում, եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունները չիրականացվեն։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը։

«Մենք չենք հեռանա Սիրիայից, քանի դեռ չենք մաքրել ահաբեկիչներից անվտանգ գոտին»,-ասել է նա։

Դիվանագետը նշեց, որ 370 հազար փախստականներ ինքնակամ վերադարձել են գրոհայիններից մաքրված տարածքներ:

Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում իրավիճակը կքննարկեն հունվարի 8-ին, Ստամբուլում նախատեսված հանդիպման ժամանակ, հայտնել է Աքսոյը:

Ավելի վաղ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան կարող է վերսկսել «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիան, եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ը չհեռացնեն քրդական կազմավորումները սահմանից 30 կմ հեռավորության վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում