ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա

ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ԱՄՆ-ը կշարունակի առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա, դրա համար կան շատ գործիքներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է Իրանին, կան շատ գործիքներ, որոնք մենք կարող ենք օգտագործել: Եվ մենք կշարունակենք օգտագործել դրանք Իրանի նկատմամբ»,-ասել է Քրաֆթը:

«Մենք նրանց պահվածքի մեջ որևէ փոփոխություն չենք տեսել: Նրանք շարունակում են միջամտել Եմենում, Սիրիայում տիրող իրավիճակին: Նրանք ամենուր են, նաև Իրաքում»,-ավելացրել է ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը՝ նշելով, որ ինքն անհանգստացած է Իրանի ժողովրդի համար:

Նա նշել է նաև, որ դեկտեմբերի 19-ին տեղի է ունենալու Անվտանգության խորհրդի նիստ՝ 2231 բանաձևի իրականացման թեմայով: Ըստ նրա, հանդիպումը նվիրված կլինի «չտարածման խնդրին և Իրանից բխող մարտահրավերներին»:

«Սա Անվտանգության Խորհրդի համար կարևոր առիթ կլինի ցուցադրելու համար իր նվիրվածությունը 2231 բանաձևի համապատասխանությունն ապահովելու հարցում, մանավանդ, հաշվի առնելով Իրանի շարունակական գործողությունները և այս բանաձևի դրույթների ուղղակիորեն խախտումը»,-ասել է Քրաֆթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում