AM | RU
USD
EUR
RUB

Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Yerkir.am: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որն ա/յս օրերին աշխատանքային այցով գտնվում է Կանադայում, Yerkir.am-ի հետ զրույցում արձագանքել է Դաշնակցության շուրջ օրերս տեղի ունեցող զարգացումներին։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՅԴ-ն անցած շրջանում ժողով է գումարել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, խոսք է եղել նաև իշխանությունների դեմ, այսպես կոչված, «պարտիզանական պայքար» մղելու մասին։

- Նախ՝ հստակ կուզենայի արձանագրել, որ այդ ժողովի մասին կեղծ լուրեր տարածողներն այդ ժողովին ներկա չեն եղել։ Սա՝ առաջինը։ Հաջորդը՝ այն տեղեկությունները, որ իբրև թե կուսակցական ղեկավար մարմինը շրջաբերական է իջեցրել՝ հրահանգելով իրականացնել պարտիզանական գործողություններ, սա ևս կեղծիք է։ Մեկ անգամ ևս պաշտոնապես ասում եմ՝ նման շրջաբերական գոյություն չունի։ Երրորդը՝ ժողովը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին, մեր հերթական ժողովն է եղել։ Այդ հանդիպմանը մասնակցել է շուրջ 150 հոգի, քննարկվել է մեր ընթացիկ օրակարգը։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանական լրատվամիջոցների, հատկապես՝ իշխող ուժի պատգամավորների աննախադեպ ակտիվացումն այս ուղղությամբ։

- Ինձ համար և՛ հասկանալի, և՛ ծիծաղելի էին խորհրդարանի որոշ պատգամավորների երեկվա ջղաձգումները։ Իշխող խմբակցության ղեկավարը, պարզվեց, ևս ցնցված է այդ կեղծ և ճղճիմ լուրերից։ Կարելի էր, չէ՞, ցնցվելուց առաջ գոնե ճշտել լուրի իսկությունը։ Իր հերթին՝ ոմն նորելուկ պատգամավոր, նոր տերերին իր հավատարմության երդումը վերահաստատելու համար, իր չափն անցավ։ Իսկ ահա իրեն ընդդիմադիր պատգամավոր հռչակած ոմն Արման Բաբաջանյան, որի ողջ գործունեությունն ուղղված է պետության ներքին կայունությունը խաթարելուն և երկիրը ցնցումների տանելուն, կրկին աչքի ընկավ սողունի իր վարքագծով, այն է՝ կեղծ և զրպարտիչ հայտարարություններով փորձելով կրկին հայտնվել ուշադրության կենտրոնում։ Այս ամենի համար նա պատասխան է տալու։ Ցավում եմ, որ իշխանությունները հենվում են այս տեսակի վրա, և սրանք են նրանց հույսը։

- Կարծիք կա, որ այս ամենի միջոցով կարծես վերադարձ է կատարվում 1990-ական թվականներին, երբ նույնպես բարիկադների մի կողմում ՀՅԴ-ն էր, մյուս կողմում՝ տերպետրոսյանական ռեժիմը։ Դուք զուգահեռներ տեսնո՞ւմ եք։

- Իհարկե, և դա արդեն երևում է անզեն աչքով։ Ինչպես նշեցիք՝ այս ամենը մեզ համար ծանոթ ձեռագիր է, և ներկա իշխանավորներին խորհուրդ չեմ տա կրկնել իրենց «նախահայրերի» սխալները. թող բացեն և կարդան ոչ հեռու անցյալի պատմությունը։ Ես այս օրերին աննախադեպ ակտիվացած բոլոր շրջանակներին կոչ եմ անում՝ մի՛ ջղաձգվեք, ոտքի տակ մի՛ ընկեք, ի տարբերություն ձեզ, մեզ համար մեր երկրի կայունությունը և երկիրը ցնցումներից զերծ պահելը առաջնահերթ է։ Իսկ Դաշնակցությունն իր միասնական օրակարգով, կազմակերպական կառույցով, կուռ շարքերով և նվիրյալ անդամներով շարժվում է առաջ։

 

Լրահոս
Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՈՒՂԻՂ Հրապարակից բերման են ենթարկվում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ավստրալիայում ձյուն է տեղացել․ փակվել են ճանապարհներ, կաթվածահար է եղել երթևեկությունը (տեսանյութեր) Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի դեմ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում. Նրանց որևէ կառույց չի օգնում Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ) Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին Ռազմական ոստիկանության նոր պետը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին. Աշոտյան Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ձերբակալել են Ռոբերտ Նազարյանին. ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ Մեզ թույլ տվեք դուրս գալ երկրից. Կառավարության դիմաց ակցիա է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կառավարությունը նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 233 դեպք Պուտինը երեք գեներալի է աշխատանքից ազատել Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ «Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ «Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել «Հրապարակ». Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 6 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց Հրապարակվել են Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքից կադրեր ու Ոստիկանություն Սիմոնյանի արած զանգի ձայնագրությունը Սիրիայում իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 15 զինվորական է զոհվել Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. տուժել է 40 մարդ Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․ Տիգրան Ավինյան Ամուլսարում 2-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ հանքի շահագործման. ՈՒՂԻՂ Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նոր պաշտոն կստանա Մենք ունենալու ենք կորոնավիրուսից իջեցող մահացածություն. Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեց. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan