AM | RU
USD
EUR
RUB

Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման «H. Res 296» բանաձևի ընդունումից հետո, Սենատում արդեն երրորդ անգամ սենատորներ Բոբ Մենենդեզն ու Թեդ Քրուզը առաջ են քաշում «S. Res 150» բանաձևը։ Նախորդ երկու փորձերը ձախողվեցին համապատասխանաբար սենատորներ Լինդսի Գրահամի և Դեյդ Փերդյուի կողմից։

Այս անգամ արդեն բանաձևը Սենատում արգելափակեց Հյուսիսային Դակոտայից մեկ այլ հանրապետական սենատոր` Կևին Կրամերը։ Թեև Ներկայացուցիչների պալատում բանաձևի ընդունմանը Սպիտակ տունը չխոչընդոտեց, այնուամենայնիվ, պատկերը այլ է Կոնգրեսի Վերին պալատում, որտեղ բանաձևը արդեն երրորդ անգամ է, ինչ արգելափակվում է։

Հարկ է նշել, որ Ցեղասպանության բանաձևի նկատմամբ վետո կիրառած սենատոր Կևին Կրամերը դեռ կոնգրեսական լինելու ժամանակ 2017թ․-ին եղել է հենց Ցեղասպանության H. Res. 220 բանաձևի աջակիցներից (co-sponsor) մեկը։ Միևնույն ժամանակ, նա եղել է 115-րդ Կոնգրեսի Թուրքական հանձնախմբի անդամ, իսկ 2019թ․ Թուրքիայի կողմից վարձված երկու լոբբիստական ընկերությունները (Greenberg Traurig LLP, LB International Solutions LLC) կապ են հաստատել սենատոր Կրամերի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ։ Այնուամենայնիվ, Ցեղասպանության բանաձևի նկատմամբ կիրառված վետոն պետք չէ դիտարկել որպես թուրքական լոբբինգի հաղթանակ։ Այն անմիջապես կապված է Սպիտակ տան միջամտության հետ։

Հետաքրքրական է, որ Սենատոր Կրամերը և ներկայիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սերտ հարաբերություններ ունեն։ Դեռ 2018թ․ Սենատի ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփը իրա ամբողջական աջակցությունն էր հայտնել Կևին Կրամերին։ Վերջինս էլ այժմ Թրամփին ակտիվ աջակցում է նրա դեմ ընթացող իմպիչմենտի գործընթացում։ Կա նաև մեկ այլ հանգամանք, որը կապում է սենատոր Կրամերին և նախագահ Թրամփին։ Խոսքը Հյուսիսային Դակոտայի «Fisher Industries» ընկերության մասին է, որը ստացել է Մեքսիկայի պատի մի հատվածի (Արիզոնա նահանգի Յումա շրջան, մոտ 50կմ) կառուցման պայմանագիրը (270 միլիոն ԱՄՆ դոլար)։ Հենց այդ ընկերությունը ընտրելու ակտիվ աջակիցներն էին ինչպես նախագահ Թրամփը, այնպես էլ հենց Հյուսիսային Դակոտա նահանգի սենատոր Կրամերը։ Վերջինս, ըստ որոշ տվյալների, ակտիվ լոբբինգ է իրականացրել Դոնալդ Թրամփի նկատմամբ այդ կազմակերպությանը նախապատվություն տալու համար։ Պատահական չէ, որ կազմակերպության հիմնադիր Թոմի Ֆիշերը և նրա ընտանիքի անդամները հազարավոր դոլարներ են տրամադրել սենատոր Կրամերի քարոզարշավին։ Պայմանագրի շնորհումը այդ կազմակերպությանը հայտնի դարձավ դեկտեմբերի 2-ին, իսկ սենատոր Կրամերը Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակեց դեկտեմբերի 5-ին։

Ակնհայտ է դառնում, որ Ցեղասպանության բանաձևի Սենատում սառեցման հիմնական նախաձեռնողը Սպիտակ տունն է, որն իրեն մոտ կանգնած սենատորների միջոցով ամեն անգամ կանխում է բանաձևի՝ Սենատի օրակարգ մուտք գործելը։ Այնուամենայնիվ, Սենատոր Մենենդեսը նշել է, որ բանաձևն ամեն շաբաթ ներկայացնելու է Սենատին այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ընդունվել։

Լրահոս
ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը. Է. Շաթիրյան (տեսանյութ) Սաթիկ Սեյրանյան. Թույլ չտվեցի, որ Փաշինյանը շոուն շարունակի (Տեսանյութ) ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց, կշարունակվի վաղը. նախագահի միակ թեկնածուն այս պահին Երվանդ Խունդկարյանն է Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին. Ափոյան Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա. Նոր մանրամասներ՝ ՍԴ նիստից ՀՔԾ-ն արձագանքել է Ղազինյանի բողոքի բավարարման մասին հրապարակմանը Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ) Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Սա խուժանապետություն է, Փաշինյանը բոլորին համոզել է, որ կա մի մեթոդ՝ աղմուկ ու փողոցային պայքար. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվելու կարգը կփոխվի Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել «Վարկային հիմնախնդիրները՝ ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են. Երիցյանը՝ համաներման մասին Իրանի նախագահը երեք օր անց շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցիներին Էլինար Վարդանյան. Վարչապետի դատաիրավական էմոցիաները Լևոն Շիրինյան՝ 300 դոլարով «ստատուս գրողը» Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ կատարում են, ես այդ ամեն ինչից տեղյակ չեմ. Հրայր Թովմասյան (Տեսանյութ) Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի Արսեն Թորոսյան. Վարակակիրների կտրուկ աճը դեռևս չենք պայմանավորում դպրոցները բացելով Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիաները՝ ուղիղ Արցախի հարցում Թուրքիան և Ադրբեջանը երկու ծրագիր ունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում է ստորագրվել «Հրապարակ»․ Արկադի Ղուկասյանը իր դեմ մահափորձի վերաբերյալ տեսանյութ ունի «Ժողովուրդ»․ Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են «Փաստ»․ ԱԺ-ում որոշել են անաղմուկ ՌԴ-ի պահանջը կատարել «Հրապարակ». Ամեն ինչ արել են, որ սանկցիայի քննությունը համընկնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը «Հրապարակ». Իշխանության ներքին խոհանոցից տեղեկություն դուրս հանողներին խիստ պատիժ է սպասվում «Փաստ». Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են «Փաստ». Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 24 Իրանի նախագահի կողմից Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է. Վարդան Ոսկանյան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Սևանի հիմնախնդիրը «գցել է ոտքին». Վ. Վարագյան Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan