ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ

ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, News.amԱզգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, շարունակում է իր աշխատանքները։

Օրակարգում 40 հարց է, որոնց մեծ մասն արդեն քննարկվել է: Այժմ քննարկվում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Այս քառօրյայում չընդունվեց «Լուսավոր Հայաստանի» հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հնարավորություն է տրվում, որ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակվեն համակարգից դուրս անձինք:

Այս քառօրյայում կքննարկվի նաեւ ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տող աղմուկ հանած օրինագիծը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում