AM | RU
USD
EUR
RUB

Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, News.am: Ով էլ հիմա դիմի, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի որդին չի գա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ամոթ ա, մարդիկ գործով եկել էին, եկել էին բիզնես ծրագրով, նորից եմ ասում՝ թագավորի որ տղեն էր, ինչ կա, թագավորի ընտանիքից էր, թագավորի մեծը չէր, փոքրն էր, կրտսերն էր, հիմնական եկել էին բիզնես ծրագրով, ցանկացել են ներդրում անել, մնացածը թողում էր ձեր հայեցողությանը»,-ասաց նա։

Հարցին՝ էլի՞ դիմելու է, որ գան, թե՞ հիասթափված է, Ծառուկյանն ասաց․ «Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա, այդպիսի մոտեցում դուք տեսաք, որ ասացին՝ մենք զգացինք, որ անցանկալի հյուր ենք, ես նորից եմ ասում՝ մենք այսօր ոչ թե խանգարում ենք, այլ ցանկանում ենք աջակցել, օգնել կազմակերպել, մեր երկիրն է, մեր պետություն է, եւ ժողովրդի սպասելիքներն իրականություն դարձնենք, ես չգիտեմ մարդկանց մտածելակերպը, մենք խոսում ենք խնձորից, ցույց են տալիս ձմերուկ՝ մարդկանց խեղաթյուրելու, ուղղությունը փոխելու համար, հարցը տվել եք, թող հարցին պատասխանեն լիարժեք, եկել են, ուզեցել են ներդրում անեն, թե ջինսով կգան, դա հիմնական խնդիրը չի։ Ծառուկյանը անձնական շահ չունի, Ծառուկյանը ուզում է լավ լինի»։

Մեկ այլ հարցին՝ Աբովյան փողոցի հյուրանոցի հարցն ի՞նչ փուլում է, նա վրդովվեց․ «Այդ հյուրանոցը թողենք մի կողմ, ես նորից եմ ասում՝ դուք նայեք իմ հարցազրույցը ինչի մասին է, փոխանակ խոսան ներդրման մասին, հիվանդանոցի մասին, որ կառուցվում է անվճար լինելու համար, որ ժողովրդին սպասարկի անվճար, մարդիկ էսօր հիվանդանոցներում հերթեր են կանգնում, գումար չկա, մարդիկ ուզում են քայլ կատարեն, իսկ հյուրանոցը դատական փուլում է, երբ կլուծվի, կլուծվի, խնդիր չկա»։

Նա նաեւ վերահաստատեց, որ չեն տեսնում ճգնաժամ ՍԴ-ում եւ դեմ են քվեարկելու դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ Ազգային ժողովում նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երեւանի քաղաքապետի ու Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:

Գագիկ Ծառուկյանը նաեւ ասել էր, որ ինքն անձամբ էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման համար։

Սակայն պաշտոնական աղբյուրները նշում են, որ 2019 թվականի ամռանը Հայաստան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլտան բին Խալիֆա Ալ-նահյանը, որը, սակայն, Աբու Դաբիի թագաժառանգը չէ։

 

Լրահոս
ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա. Նոր մանրամասներ՝ ՍԴ նիստից ՀՔԾ-ն արձագանքել է Ղազինյանի բողոքի բավարարման մասին հրապարակմանը Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ) Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Սա խուժանապետություն է, Փաշինյանը բոլորին համոզել է, որ կա մի մեթոդ՝ աղմուկ ու փողոցային պայքար. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվելու կարգը կփոխվի Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել «Վարկային հիմնախնդիրները՝ ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են. Երիցյանը՝ համաներման մասին Իրանի նախագահը երեք օր անց շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցիներին Էլինար Վարդանյան. Վարչապետի դատաիրավական էմոցիաները Լևոն Շիրինյան՝ 300 դոլարով «ստատուս գրողը» Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ կատարում են, ես այդ ամեն ինչից տեղյակ չեմ. Հրայր Թովմասյան (Տեսանյութ) Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի Արսեն Թորոսյան. Վարակակիրների կտրուկ աճը դեռևս չենք պայմանավորում դպրոցները բացելով Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիաները՝ ուղիղ Արցախի հարցում Թուրքիան և Ադրբեջանը երկու ծրագիր ունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում է ստորագրվել «Հրապարակ»․ Արկադի Ղուկասյանը իր դեմ մահափորձի վերաբերյալ տեսանյութ ունի «Ժողովուրդ»․ Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են «Փաստ»․ ԱԺ-ում որոշել են անաղմուկ ՌԴ-ի պահանջը կատարել «Հրապարակ». Ամեն ինչ արել են, որ սանկցիայի քննությունը համընկնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը «Հրապարակ». Իշխանության ներքին խոհանոցից տեղեկություն դուրս հանողներին խիստ պատիժ է սպասվում «Փաստ». Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են «Փաստ». Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 24 Իրանի նախագահի կողմից Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է. Վարդան Ոսկանյան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Սևանի հիմնախնդիրը «գցել է ոտքին». Վ. Վարագյան Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի ՍԴ նախագահի ընտրությունն այսօր չի կատարվել. նիստը կշարունակվի վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Առողջապահության նախարարությունը սարքել են մեկ մարդու քինախնդրության «դուքյան» ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմն աշխատավարձի 75%-ի չափով պարգևատրվել են Վարչապետը փոխել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցչին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan