Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն

Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այսօր Ադրբեջանում մենք տեսնում ենք իշխանական սերնդափոխություն։ Փաշաևների կլանի դիրքերը շատ ուժեղացել են, նախագահի աշխատակազմի ինը կարևոր պաշտոններ զբաղեցնում են Փաշաևների կլանի հետ առնչություն ունեցող մարդիկ։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Ադրբեջանում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերն ամփոփեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Հաջորդ նախագահի ժառանգը, ըստ փորձագետի, Ալիևի կինն է՝ Մեհրիբան Ալիևան։

«Իրենց հասարակության աչքերում երկաթյա տիկին իմիջը պետք է ստեղծվի Մհերիբանի համար, նա պետք է փորձի ավելի կոշտ լինել, քանի իր ամուսինն է։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ չենք կարող բացառել ինչ-որ սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն»,-ասաց փորձագետը։

Անդրադառնալով Արցախում պատերազմի մեկնարկի հավանականությանը, ապա բանախոսն ընդգծեց, Ադրբեջանը մեկ րոպե անգամ չի դադարել պատերազմին պատրաստվել։

«2019 թ. փետրվար-մարտից վերադարձել են հին ռամատենչ հռետորաբանությանը, վտանգների առումով ոչինչ չի փոխվել։ Մենք պետք է հասկանանք, որ պատերազմի վտանգ կա, իսկ հայկական կողմից զիջումների ակնարկն ընկալվում է թուլության նշան»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում