AM | RU
USD
EUR
RUB

Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, հանրապետության թվով 8 մարզերի, ընդհանուր առմամբ, 16 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություներ։ Որոշ համայնքներում բնակչությունն ընտրեց իր ավագանու կազմին, մի շարք համայնքներում՝ համայնքի ղեկավարին։ Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կհրապարակի ամփոփ տվյալները, 168․am-ին հայտնի է դարձել ուշագրավ տեղեկություն Արարատի մարզից։

Այս մարզում, պարզվում է, իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել, ընտրություններ այստեղ անցկացվել են միայն երկու համայնքում՝ սկանդալների կենտրոն Նորաշենում և Տափերական համայնքում։

Ընդ որում, երկուսում էլ Նիկոլ Փաշինյանի սանիկ, մարզպետ Գարիկ Սարգսյանի անձի հետ ասոցիացվող տհաճ միջադեպեր կան՝ երկուսն էլ թարմ են, ուստի չի բացառվում, որ երկու համայնքների դեպքում էլ ընտրական արդյունքներում հակամարզպետական տրամադրությունները խիստ որոշիչ են եղել։

Հիշեցնենք, որ Նորաշենում մարզպետը կամայականորեն ազատվեց ՀՀԿ-ական գյուղապետ Նորայր Գրիգորյանից, ու հիմա դատարաններում վիճարկվում է այս խայտառակ ազատման հրամանը։

Իսկ Տափերական գյուղը հայտնի է ծեծի ենթարկված վարսավիրի դեպքով։

Հիշեցնենք նաև, օրեր առաջ այս գյուղի բնակիչ Սերոբ Բարֆյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահանգով ծեծի էր ենթարկվել՝ մարզպետին արտահերթ չսպասարկելու՝ «կանտովկան չդզելու» համար. սա հաստատեց նաև վարսավիր Սերոբի հայրը, ու ոստիկանությունը ընթացք է տվել 168.am-ի հրապարակմանը։

Նոր կյանքը, հիշեցնենք, մարզպետ Գարիկ Սարգսյանի բնակավայրն է, որտեղ վարսավիր Սերոբն աշխատում էր վաղուց ու լավ մասնագետի համբավ էր վայելում, սակայն միջադեպից հետո մարզպետի կամքով նրան վտարել են այս գյուղից։

Եվ այսպես. Տափերականում 8 թեկնածուներից ծանրամարտի մարզիչ Կարեն Խաչատրյանն է ընտրվել. «շտանգիստ Կարենին» մի շարք մարդկային առավելություններով բնութագրելուց զատ, բնակչությունը նրան կապում է նաև մարզի հայտնի գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հետ (Ավշարի Արայիկ)։ Ստացվում է, նորեկը դարձյալ հներից է, ու Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունից մեկ տարի անց Արարատում ազդեցության լծակներ է կորցնում։

Իսկ Նորաշենում ավագանու կազմն էր թարմացվում։ Այստեղ մարզպետի թևից առաջադրված 7 թեկնածուներից միայն երկուսն են հաղթել։ Ուշագրավ է, որ 7/2 ամփոփիչ տվյալներում ՀՀԿ-ական նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանն է հաղթել, նրա առաջադրած 8 թեկնածուներից 7-ը հաղթել են, միայն մեկն է պարտվել՝ 13 ձայնի տարբերությամբ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ինչ-որ պահից ընտրական հանձնաժողովի կազմ է փոխվել․ հանձնաժողովի անդամների ամբողջական կազմն իշխանությանն է եղել։ Գործող գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը մարզպետի թեկնածուն է, հետևաբար՝ ենթադրվում է, որ վարչական լծակ է գործի դրվել՝ գյուղապետարան, երաժշտական դպրոց, մանկապարտեզ, որը տնօրինում է գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի կինը՝ Բադալյան Լիդիան։

Ի դեպ, Նորաշենի ընտրական արդյունքները հատկանշական է դիտարկել հատկապես ՀՀԿ-ական նախկին գյուղապետի պաշտոնանկության և մարզպետ Գարիկ Սարգսյանի ջանքերի ֆոնին, որը ձգտում է ամեն գնով ամրապնդել նախկինին փոխարինելու եկած իր թեկնածուին՝ Արտակ Հարությունյանին։

Կնշանակի՝ Նորաշենում այսօրվա իշխանությունը վստահություն չի վայելում, ու աներկբա է, որ այստեղ բնակչությունն իր ձայնը տալով, փաշինյանական բառապաշարով ասած՝ «նախկին սևերին»՝ ընդգծված վերաբերմունքով անուղղակիորեն հաղթել է նաև մարզպետ Գարիկ Սարգսյանին։

Մյուս կողմից՝ երեկ Արարատում գրանցված ընտրական արդյունքներն ինչ-որ առումով ազդակ են գործող իշխանությանը՝այդ մարզում իշխանության դիրքերը թուլացնելու իմաստով։ Նիկոլ Փաշինյանը, արդեն որերորդ անգամ, թեև հարկադրված է լինում իր նշանակած մարզպետի գործողություներից լուրջ հետևություններ անել, բայց, ինչպես երևում է, ամեն սկանդալային միջադեպից հետո նախընտրում է լղոզել իրավիճակը և նորից հանդուրժել սանիկ մարզպետին, թեկուզև՝ հպարտ քաղաքացիների արժանապատվությունը տրորելու գնով։

Նշենք նաև, որ Նորաշենքում ընտրողների մասնակցությունը շատ ակտիվ է եղել, 900 տնտեսությամբ և 4 հազար բնակչով հարուստ Նորաշենի ընտրողների մոտ 60 տոկոսը մասնակցել է ավագանու կազմը հօգուտ նախկինների փոխելու գործընթացին։ Նորաշենցիներն ընտրել են ավագանու նոր կազմ՝ հնարավորություն տալով նրանց, որ մի օր էլ իրենք ավագանու նիստ կհրավիրեն և անվստահություն կհայտնեն մարզպետի թեկնածու, գյուղապետի ժ/պ Արտակ Հարությունյանին՝ ըստ այդմ վերադարձնելով Նորայր Գրիգորյանին, որին 2018թ. բնակչությունը 70 տոկոսից ավելի վստահության քվե էր տվել։

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին Նորաշենի ՀՀԿ-ական գյուղապետն ապօրինաբար ազատվել էր արձակուրդում եղած շրջանում։ Գյուղում ծիրանի ծառի տակ արած ավագանու նիստով որոշվել էր անվստահություն հայտնել գյուղապետ Նորայր Գրիգորյանին, ինչը, հետագայում պարզվեց, որ եղել է մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղիղ հրահանգով, որպեսզի մտերմուհու՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանի ընկերուհու ամուսնուն՝ Արտակ Հարությունյանին, գյուղապետ կարգի։

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ) Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ» Այս երկու տարում երկրում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը Սմարթֆոնները ծառայության մեջ՝ պատժելի է Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական, տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկումը՝ ուղիղ Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները Անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիան՝ ուղիղ Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan