Խաչատուրովը հեռացավ «Լոռի»-ից
09/12/2019 16:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռի» ֆուտբոլային ակումբը և կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Խաչատուրովը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ Նա դարձել է Հայաստանի Ա խմբի չեմպիոն, հասել Գավաթի խաղարկության եզրափակիչ։
«Լոռի»-ի կազմում Խաչատուրովը մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում։
Նաեւ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական եւ անցկացրել 4 հանդիպում։