Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում

Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում բանակցություններ է վարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպումն անցկացվում է երկուսի միջև, բայց հետո առաջնորդներին գուցե միանան նաև պատվիրակությունների անդամները:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ենթադրվում է, որ նախագահները երկկողմ օրակարգը քննարկելուց բացի կանդրադառնան նաև Եվրոպայի ռազմավարական անվտանգության հարցերին: Ֆրանսիան միակ երկիրն է, որն արձագանքել է Եվրոպայում միջին և կարճ հեռահարության հրթիռներ չկիրառելու մորատորիումի վերաբերյալ Պուտինի առաջարկին:

Միայն 2019 թվականին Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները հանդիպել են երեք անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում