Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության, Սևաստոպոլի, Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում ռազմականացման խնդրի վերաբերյալ» բանաձև, որով դատապարտել է Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի ու Սևաստոպոլի շրջափակումը:

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, նշյալ տարածքներից զինուժն անհապաղ դուրս բերելու կոչով բանաձևին կողմ է քվեարկել 63 երկիր, դեմ՝ 19-ը, այդ թվում՝ Հայաստանը: Մինչդեռ 66 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ 45-ը չի մասնակցել քվեարկությանը:

Հայաստանից բացի՝ բանաձևին դեմ են քվեարկել Բելառուսը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, Ղրղզստանը, Սերբիան, Վենեսուելան, Սիրիան և այլ պետություններ:

Նշվում է, որ, ի տարբերություն Անվտանգության խորհրդի, ԳՎ բանաձևերն իրավական տեսանկյունից պարտավորեցնող չեն՝ չնայած, որ արտացոլում են միջազգային հանրության տեսակետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում