Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 84-րդ տարում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա շրջապատի մի աղբյուր: «Նա գտնվում էր Եվրոպայում: Առայժմ ոչինչ ավելի չեմ կարող ասել»,-նշել է գործակալության զրուցակիցը:

1992 թվականի հունիսին Լուժկովը Մոսկվայի երկրորդ քաղաքագլուխն է դարձել Գավրիիլ Պոպովից հետո: Նա քաղաքը ղեկավարել է 18 տարի: 2010 թվականի սեպտեմբերի 28-ին ՌԴ-ի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նրան պաշտոնաթող արեց «վստահության կորստի կապակցությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում