Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը

Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ըստ Ռուսարմինֆո կայքի՝ Եվրոպական հանձնաժողովը հայտարարություն է հրապարակել, որում հաղորդվում է, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը վերցվել է խիստ վերահսկողության տակ:

«Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խիստ վերահսկողության տակ է վերցվել՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման համար հսկողության թուլացման նշանների հետ», – նշված է հայտարարության մեջ:

Հրապարակման մեջ անհանգստության համար այլ պատճառներ նշված չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում