«Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի

«Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի

«Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրություն, որի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Առաջադրվել էր չորս թեկնածու, որոնցից մեկի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի գրանցվել:

Այսպիսով, մնացել են երեքը՝ Խորեն Հովհաննիսյան, Թովմաս Գրիգորյան, Արմեն Մելիքբեկյան:

«Փաստի» տեղեկություններով, իշխանությունները ջանք չեն խնայում՝ վերջինիս ՀՖՖ նախագահ կարգելու համար: Ուշագրավ է, որ առաջադրումից ընդամենը մի քանի օր առաջ Մելիքբեկյանը հայտարարեց.

«Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ հնարավոր կլինի իմ առաջադրումը կամ ես ցանկություն կունենամ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեմ: Դա կլինի մեկ ծայրահեղ դեպքում, եթե ես հասկանամ, որ չկա մի մարդ, ում ես պատկերացնում եմ շարունակությունը ապահովող»:

Սակայն ընդամենը մեկ շաբաթ անց նման «սցենար» ի հայտ եկավ: Շատ ավելի հետաքրքիր է, որ նրա թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, որի սեփականատեր Ջևան Չելոյանցը վերջերս դաժան քննադատության էր ենթարկել Մելիքբեկյանին՝ նշելով, որ նա «ընդունակ չէ աշխատելու», որ ձախողել է ֆեդերացիայի աշխատանքները: Փաստորեն երկու ամիս անց Չելոյանցը համաձայն չէ ինքն իր հետ:

Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, ֆուտբոլային հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան Մելիքբեկյանի գործունեությունից, ու նրա ընտրության դեպքում հնարավոր են անցանկալի լուրջ զարգացումներ:

Սակայն, ըստ մեր աղբյուրների, որքան էլ իշխանությունները ամենօրյա ռեժիմով աշխատում են քվեարկության իրավունք ունեցողների հետ, Մելիքբեկյանի հաղթանակը դեռևս չափազանց կասկածելի է»,-գրում է թերթը։

Մանրամսդները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում