Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները

Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կայացել է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք կարևորագույն հարցեր։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Վաշինգտոնում դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում: Այս մասին գրում է Ria-ն։

«Մենք հասկանում ենք ԱՄՆ ներքին իրավիճակը, բայց երկու կողմից էլ հետաքրքրություն կա աշխատելու այն ոլորտներում, որտեղ մենք կարող ենք արդյունքների հասնել», – ասաց է Լավրովը:

Մասնավորապես, Ռուսաստանը, Լավրովի խոսքով, Միացյալ Նահանգներին առաջարկել է «ցանկացած տարբերակ»՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը երկարաձգելու համար (ДСНВ): Արտգործնախարարը հաստատել է նաև Մոսկվայի պատրաստակամությունը՝ երկարաձգել նաև СНВ-3 պայմանագիրը:

Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է նաև Պարսից ծոցի ճգնաժամի սրումը կանխելու քայլերը, Թեհրանի հետ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալու և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խնդիրը լուծելու համար:

Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի որոշման մասին՝ Հյուսիսային և Թուրքական հոսքերի ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, Լավրովը վստահություն է հայտնել, որ նման միջոցները չեն դադարեցնի նախագծերի իրականացումը:

Լավրովը նաև նախագահ Վլադիմիր Պուտինի անունից հաստատել է Թրամփի՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու հրավերը:

«Նախագահ Թրամփը քննարկում է հրավերը: Հուսով ենք, որ եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի, ապա, իհարկե, հնարավոր կլինի երկկողմ լիարժեք զրույց անցկացնել», – ասել է Լավրովը:

Իր հերթին Դոնալդ Թրամփը Լավրովի հետ հանդիպումը թվիթերում որակել է «շատ լավ»։

«Քննարկեցինք շատ թեմաներ, ներառյալ առևտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, միջուկային զենքի վերահսկումը և ընտրությունների միջամտությունը: Հուսով եմ ՝ առաջիկայում կշարունակենք մեր երկխոսությունը», – ավելացրել է Թրամփը:

Իր հերթին Սպիտակ տունը հաղորդել է, որ Թրամփը Լավրովի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կարևորությունը՝ երկու երկրների միջև առևտրային շահերից ելնելով: Ամերիկացի առաջնորդը քննարկել է ԱՄՆ ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» թեման, նա նաև կոչ է արել Ռուսաստանի արտգործնախարարին աջակցել Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությանը և ողջունել է համագործակցությունը Մոսկվայի հետ՝ փոխադարձ խնդիրները լուծելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում