Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին

Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ձկնորսությունը Մեծ Բրիտանիայի տնտեսության 0.1 տոկոսն է կազմում, սակայն ունի խորհրդանշական շատ ավելի մեծ արժեք, քան շատ այլ ճյուղեր: Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու կողմնակիցներն ուզում են Բրեքզիթից հետո վերահսկել ջրային այդ տարածքները և ունենան եվրոպական ձկնորսական նավերին այս ջրերից հեռու պահելու կարողություն:

Սակայն կա մեկ այլ հանգամանք. Մեծ Բրիտանիայի ձկնորսների կողմից որսված ձկների երեք քառորդն արտահանվում է, և հիմնականում արտահանվում է ԵՄ այլ երկրկներ: Այնպես որ, այս արդյունաբերությանը կարող է վնաս հասցնել առևտրային գործարքում որևէ խոչընդոտ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բրեքզիթի կողմնակից և հակառակորդ կողմերը շատ դեպքերում է, որ հաշվի չեն առնում նման մանրամասներ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Կառավարող Պահպանողական կուսակցության նշանաբանն ամեն կերպ Բրեքզիթն ուժի մեջ մտցնելն է: Սակայն իր ապագայի մասին Մեծ Բրիտանիան Եվրոպական միության հետ դեռևս տարիներով պիտի բանակցի: Ջերեմի Քորբինը խոստանում է բանակցել ավելի լավ պայմանների համար ու հետո նորից անցկացնել հանրաքվե:

Ինչպես վերլուծաբան Ջիլ Ռաթըրն է ասում, դա շատերին է թվում անհավանական ու դեռ հստակ չէ, թե պահպանողականներն այդ հարաբերությունները որ ուղղությամբ են տանում:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդը մինչև ընտրությունները կենտրոնանում է առողջապահական համակարգի վրա: Ինչ վերաբերում է լիբերալ դեմոկրատներին, ապա նրանք խոստանում են ընտրություններում հաղթելու դեպքում ընդհանրապես չեղարկել Բրեքզիթը:

Սակայն հարցումները ցույց են տալիս, որ հաղթելու է ներկա կառավարող կուսակցությունը, պահպանողականները` Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ: Բայց կարող են լինել նաև անակնկալներ, քանի որ այստեղ կա մոտ չորս միլիոն նոր գրանցված ընտրող, որոնց երկու երրորդը 35-ից ցածր տարիք ունեցող անձինք են, որոնք սովորաբար դեմ են պահպանողականներին:

Այնպես որ, հիմա Մեծ Բրիտանիայում սպասում են տեսնելու, ընտրությունները երկիրը կտանի այլ ուղղությամբ, թե ավելի կխորացնի քաղաքական արդեն իսկ խորը ճահիճը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում