AM | RU
USD
EUR
RUB

Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու. Տարոն Սիմոնյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ըստ էության երեկ պետաիրավական հանձնաժողովում վերախմբագրվել է նախագիծը, կոնցեպտուալ փոփոխությունների չի ենթարկվել, և քանի որ երեկ քննարկվել է, այժմ ավելացնելու ոչինչ չունի:

Ելույթով հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ այս նախագիծը որևէ ձևով չի նպաստում Սահմանադրական դատարանում, նրանց ասած, քաղաքական իշխանության կողմից բարձրացված ճգնաժամի լուծմանը: «Նախ բազմիցս ասացինք, որ նման ճգնաժամ գոյություն չունի, ձեր կողմից ներկայացված խնդիրները որևէ առնչություն չեն կարող ունենալ այս նախագծով լուծման հետ, արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ ձեր նպատակների և ձեր ընտրած միջոցների միջև անդունդը անընդհատ մեծանում է»,- ասաց նա:

Նա շեշտեց, որ փաստորեն իշխող մեծամասնությունն առաջարկում է մի նախագիծ, համաձայն որի խրախուսում են, ինստիտուցիոնալ մակարդակի են բարձրացնում և օրինականացնում անաշխատ եկամուտը: «Անձինք, ովքեր ձեր կարծիքով օրենսդրությունը խախտել են, ձեր իսկ առաջարկությամբ հարկատուների գրպանի հաշվին գնում են վաստակած հանգստի: Դուք այս նախագծով ուղարկում եք վաստակած երիտասարդությունը վայելելու՝ փոխարենը ստանալով քաղաքական ինչ-ինչ դիվիդենտներ: Այս նախագիծը ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ սոցիալական տրամաբանություն չունի և նման անտրամաբանական եղանակներով դուք չեք կարող ձեր առջև դրված խնդիրը լուծել: Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է և մենք, բնականաբար, դեմ ենք քվեարկելու»,- հայտարարեց նա:

Լրահոս
Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը Տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով 2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներին խոստացավ, որ իրենց խնդրի լուծումը կտա վարչապետը Դոնալդ Թրամփը չգիտի, որ Հնդկաստանը սահման ունի Չինաստանի հետ Իսպանիայի իշխանություններն արտակարգ կլիմայական իրավիճակ են հայտարարել երկրում Չէ տղերք, դուք նակխինների վերադարձից չեք այդքան վախենում... Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն. Իշխան Սաղաթելյան Ահա թե ինչով էր զբաղված Նիկոլը Կուտոյանի հուղարկավորությանը օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ) Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ուղիղ Արմեն Թավադյանը կմնա կալանավորված Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մտադրություն չկա․ Ռուստամ Բադասյան Խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ Նիկոլ Փաշինյանը 4 նոր նշանակում է արել Նիկոլ Փաշինյանը համալրում է մեր շարքերը. Լևոն Քոչարյան (լուսանկար) Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ս. Սարգսյանի փաստաբանական թիմ Հորդորում եմ Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել Առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից (լուսանկարներ, տեսանյութ) Կարեն Քոչարյան. Պետք է նստել սեղանի շուրջ ու բանակցել «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները հրաժարվել են մասնակցել այսօրվա դատական նիստին Անասնաբույծները և մսավաճառները փակել են Էջմիածին-Աշտարակ ճանապարհը. բողոքի ակցիան՝ ուղիղ Ասուլիս՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավարի մսի գներն աճել են Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. հրմշտոց սկսեց (տեսանյութ) ԱԺ–ն քննարկում է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» հարցը․ նիստը՝ ուղիղ «Չափդ ճանաչի, արա». վիճաբանություն՝ պատգամավորների միջև (Տեսանյութ) Իրանը հայտարարում է, թե միջուկային գործարքի առջև դռները դեռևս բաց են Հրաժեշտ ամենամեծ պատրանքին. սրանք մարդ չեն. Միքայել Մինասյան Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan