AM | RU
USD
EUR
RUB

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը. ընդդիմությունը դեմ քվեարկեց

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Նախագիծը Սահմանադրական օրենք էր և անհրաժեշտ էր պատգամավորների թվի ընդհանուր ձայների 3/5-ը: Դահլիճում ներկա պատգամավորներից կողմ քվեարկեց 75 հոգի: Խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց նախագծին: Գործուղման մեջ գտնվող 7 պատգամավոր էլ թողել էր իր կողմ ձայները:

Վարման կարգի վերաբերյալ ելույթում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ երեկ ամբողջ քննարկումը գնաց այն ուղղությամբ, որ ով դեմ է այս նախագծին, դեմ է երկրի զարգացմանը: Ըստ պատգամավորի՝ դա չի կարող ճիշտ և ճշմարտացի լինել, որովհետև այլակարծությունը մերժելը քաղաղաքական մեծամասնության կողմից դրվում է արդյունաբերական հիմքերի վրա: «Մենք կարծում ենք՝ այս թեզը ճիշտ չէ, որ նպաստ տալը 7 հոգու չի կարող երկրի զարգացման համար հիմնարար դրույթ լինել: Մենք միանշանակ դեմ ենք սրան, չի կարող այսպիսի անհեռանկար գործիքը լինել երկրի զարգացման հիմք, հակառակը՝ սա կարող է խարխլել երկրի, պետականության հիմքերը»,- ասաց նա:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա, դիմելով մեծամասնությանը, ասաց. «Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ ձեր կողմից նախանշված 88-րդ հոդվածը սահմանում է սոցիալական երաշխիքներ, ձեր կողմից ներկայացված նախագիծը որևէ կապ չունի սոցիալական երաշխիքների հետ, որովհետև ՍԴ օրենքի 88-րդ հոդվածը նվազագույնը 12 տարվա ծառայություն կամ հանրային ծառայություն զբաղեցրած անձին տալիս է համապատասխան երաշխիք, ձեր կողմից ներկայացվածը նաև հնարավորություն է տալիս 2 տարի աշխատած դատավորին գնալ վաստակած հանգստի՝ հարկատուի հաշվին, սա անընդունելի է»:

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան. «Ընդդիմությունն ինչ խոսում է, ասում եք՝ մանիպուլյացիա եք անում: Բա ի՞նչ անենք, դուք ո՞նց եք պատկերացնում: Սա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանենք, ձեռքերով նշաններ ցույց տանք. եկեք իրար հանդեպ հարգանքը չկորցնենք, դուք ձեր կարծիքն եք ասում, մենք՝ մերը: Ինչ ասում ենք, ուրիշ հիմնավորում չեք ունենում, ասում եք՝ մանիպուլյացիա է: Մանիպուլյացիան այն է, որ այստեղ ձևախեղվում է ՍԴ դատարանի մասին 88 հոդվածի 4-րդ մասը, որտեղ կոնկրետ հիմքեր է նախատեսում առողջական վիճակի հետ կապված հրաժարականի դեպքում, իսկ այստեղ առողջական վիճակի մասին խոսք չկա, սա քաղաքական շարժառիթներով պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է»,- ասաց նա:

Լրահոս
Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի մշակմամբ.Մինասյան Ի՞նչ է պահանջում Ալիևը գերիների դիմաց. ի՞նչ է անում Նիկոլը, որ մեր գերիներին չսպանեն. քաղաքագետ Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն (մաս 4-րդ). Razm.info Էրիկ Մխիթարյանը գերեվարվել էր, սակայն նրա դին գտնվել է որոնողական աշխատանքների արդյունքում․ Հովհաննիսյան Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. Mediaport ԱՀ ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ Առաջատար հարկատուն Ակբան է՝ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքով Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ն չի բացառել զինվորականների թվի աճը Ուկրաինայում Ես ընդեղ չեմ եղել. իմքայլական պատգամավորը Շուշին գրավելու կամ հանձնվելու մասին «Ադրբեջանը ծաղրում է պատերազմի հայ զոհերին». Bild պարբերական Գերությունից վերադարձած տղաներին կրկին բանա՞կ են տանում Մերկելը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը. ԼՈՒՍԱՆԿԱՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. 53 օր գերության մեջ գտնվող զինվորին ետ են տարել բանակ. բացառիկ մանրամասներ. Armlur.am Ռոնալդուն ներկայացրել է CR7 բրենդի նոր ակնոցները Եթե կարծում եք՝ Արցախի խնդիրը միայն մեր հարցն է, սխալվում եք. Վրաստանին եւս մտահոգում են նոր իրողությունները. ՀՀ նախագահ Սոթքի աշխատակիցները փակել են հանքավայր տանող ճանապարհը. 4 ամիս աշխատավարձ չեն ստացել Մենք Թուրքիային, ի վերջո, կկարողանանք համոզել, որ Ղրիմի հարցում իրենց դիրքորոշումը միանգամայն սխալ է․ Պեսկով Դոլարի, եվրոյի, ռուբլու, ֆունտի փոխարժեքները շարունակում են աճել․ ԿԲ «Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը Նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը Հայաստանը հնարավոր է վետո դնի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելուն. Փոխվարչապետ Կոռեկտ արտահայտվեք այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո սահուն եկել, բազմել եք այստեղ. Պապիկյանը՝ Մարուքյանին Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի գերշքեղ հյուրանոցներից մեկում. Mediaport Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն քառատողով է պատասխանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ինչքան փեսա, աներձագ, մոքիրի տղա կա, բերել պաշտոն եք տվել. Էդմոն Մարուքյան Ինչ տեսել տեսել էինք, ծափ տվող ուսապարկ չէինք տեսել. Իշխան Սաղաթելյան Մատաղիսում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել ԱԺ-ում չստացված դերասանների փառատոն է. Տ. Աբրահամյան Գ. Գորգիսյան. «Տեղին կլիներ, որ Կառավարության հաշվետվությունը լիներ մեկ տող` կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020 թվականը» Պետք է աշխատել ոչ թե օրական 12 ժամ, այլ՝ ուղեղով․ տնտեսագետը՝ Քերոբյանի նախագծի մասին Արցախի 75 %-ն է հանձնվել, մնացած 25%-ը չկատարելու միակ պատճառը՝ ՌԴ-ն է Իրական «մեղավորներն» ու «արդարները» կմնան անհայտ, քանի դեռ երկրի գլխին թիվ մեկ մեղավորն է 3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյանը՝ իշխանությանը Գալկինը և երեխաները Պուգաչովային հաճելի անակնկալ են մատուցել (լուսանկարներ, տեսանյութ) Թող համարձակություն ունենա տղամարդավարի անուններ տա․ Սեյրան Օհանյան. «Հրապարակ» Իշխանությունն ուզում է Մարգահովիտում հանքասարը բացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Բաքվում բացված «պուրակի» մասին. «Ժողովուրդ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan