Պուտինը կարծում է, որ Լենինը «ական է դրել» Ռուսաստանի պետականության տակ

Պուտինը կարծում է, որ Լենինը «ական է դրել» Ռուսաստանի պետականության տակ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ սովետական համակարգի ստեղծող Վլադիմիր Լենինը «ական է դրել» հազարամյա ռուսական պետականության տակ: Պուտինն այս թեմային անդրադարձել է նախօրեին՝ Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նիստում: Այս մասին գրում է Tass-ը։

Մարդու իրավունքների խորհրդի անդամ, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի կողմից բարձրաձայնված «նորից հորինենք Ռուսաստանը» գաղափարը մեկնաբանելով՝ Պուտինն ասել է․ «Ալեքսանդր Նիկոլաևիչ, մենք բոլորս սիրում ենք ձեզ, և ես նույնպես, ձեր գործը հիանալի է, բայց հնարավո՞ր է ինչ-որ երկրի հորինել»:

«Կարող եք, կարող եք, Ռուսաստանը, կարող եք»,- հավաստիացրել է ռեժիսորը:

«Մեր ոչ այնքան երկար պատմության մեջ կա այդպիսի մարդ, պարոն Ուլյանովը՝ հենց Լենինը, նա մի քանի այլ մականուններ էլ ուներ։ Ահա նա հորինեց … Եվ հիմա մենք չենք կարող հասկանալ, թե ինչ անել Բուտովոյի պոլիգոնի հետ, ինչպես այնտեղ աշխատանքներ տանել, որպեսզի մարդիկ չմոռանան, թե ով է պառկած գետնին: Ուստի և նա մտածեց»,-ասել է Պուտինը։

Ըստ Պուտինի, Լենինը նաև հորինել է պետական կառուցվածքը՝ դրանով «ական դնելով Ռուսաստանի պետականության տակ, որը զարգանում էր հազար տարի»։

Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ այժմ հարմար տեղն ու ժամանակը չէ, որ ավելի մանրամասն ներկայացնի իր տեսակետն այս հարցում, բայց գուցե նա ապագայում դա անի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում