Հայաստանի շախմատի առաջնությանը կմասնակցի 12 գրոսմայստեր
11/12/2019 15:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի 12 գրոսմայստեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոբելյանական 80-րդ առաջնությանը կմասնակցեն Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը և Մամիկոն Ղարիբյանը:
Առաջնությունը կտևի հունվարի 11-23-ը: