ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում ներառված է 4 վարկային համաձայնագիր վավերացնելու մասին հարց․ Ուղիղ

ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում ներառված է 4 վարկային համաձայնագիր վավերացնելու մասին հարց․ Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն – BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցերը:

Նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում