AM | RU
USD
EUR
RUB

Ծառայությունից խուսափած քաղաքացիներն այլևս չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԿառավարությունը 2020 թվականի հունվարի 1-ից չի երկարաձգվի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը։

Օրենքը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ օրենքի գործողության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ օրենքը դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից։ Այնուհետև, ըստ նախարարի, 27 տարին լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչն իրավահավասարության ապահովման սահմանդրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ:

«Չնայած վերջին տարիներին զինվորական ծառայության գրավչության ապահովման գործընթացում կատարված իրական քայլերից, զինվորական ծառայության զորակոչերից խուսափող անձանց թիվը չի նվազում, ինչը մեր կարծիքով, կապված է նաև տվյալ օրենքի առկայության հետ»,- նշեց Դավիթ Տոնոյանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախարարը հայտնեց, որ նպատակահարմար չէ խրախուսական համարվող Օրենքի գործողության ժամկետի հետագա երկարաձգումը այն նույն պայմաններով, որոնք այս պահին գործում են օրենքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի երկարաձգում այլևս չի լինելու, բայց այդ օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Կարևոր է արձանագրել հետևյալը, որ մինչ դեկտեմբերի 31-ը օրենքը ուժի մեջ է և այն սիրելի հայրենակիցները, որոնք համարում են, որ լավ չի, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն հենց այսօր ինքնաթիռի տոմս առնել, գալ Հայաստան, այս բոլոր գործընթացներն անցնեն և Նոր տարին էլ Հայաստանում նշեն»,- նշեց վարչապետը։

Լրահոս
Էրդողանը մերժել է Պուտինի, Մակրոնի ու Թրամփի կոչը Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը 5 դրամ՝ 1 րոպեի համար․ կապի օպերատորների հայտարարությունը Իրանը չի հանդուրժի իր սահմանին ծայրահեղական վարձկանների ռազմական գործողությունները Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ «Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են ԼՂ-ում մարտական գործողություններին». Մակրոն ՌԴ Անվտանգության խորհուրդն ընդգծել է զինյալների՝ Սիրիայից և Լիբիայից ԼՂ տեղափոխման վտանգը Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է նաև Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են մոտ 200 օտարերկրյա լրագրողներ. Աննա Նաղդալյան «Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ «Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն»․ Պեսկով Ադրբեջանական զինուժի կրակի տակ հայտնված լրագրողների խմբում եղել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր խոցել են 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ․ մանրամասներ Մարտունիում հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական Le Monde-ի լրագրողները, կա 2 վիրավոր, 2-ն էլ Ֆրանսիայի քաղաքացի են Սդրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին. Արմեն Աշոտյան Ասկերանում ՊԲ ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքն է. Շուշան Ստեփանյան Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ Միջազգային հանրությունն արձանագրեց. ադրբեջանաթուրքական տանդեմը կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ․ Ն․ Փաշինյան «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան Ճապոնիան կոչ է արել ԼՂ առաջնագծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ ՄԻՊ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել է փաստահավաք աշխատանքը Գեղարքունիքում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. մանրամասներ «Հրապարակ». Որոշվել է ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը «Հրապարակ». 90-ականների հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 1 ԱՀ ԱԳՆ հայտարարությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan