AM | RU
USD
EUR
RUB

Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. Գեղամ Մանուկյան

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում են խիստ անհավասար պայմաններ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարության կողմից օրերս շրջանառության մեջ դրված նախագծի մասին, որով նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը վճարովի գովազդ ցուցադրել:

Մանուկյանն ասաց, որ այս նախագիծը մեծ վտանգ է պարունակում հասարակության համար: «Մի քանի տարի առաջ հիմնական քննարկման նյութը դարձել էր այն, որ Հանրային հեռուստաընկերությունը գովազդատուների, տարբեր հովանավորչական փաթեթների ճաշակով չշարժվեր, այլ շարժվեր հանրության պահանջներով, դրա համար էր, որ Հանրայինից գովազդն արգելվեց: Հիմա, փաստորեն, երբ 2020 թվականի բյուջեն հաստատվել է և Հանրայինի գումարի հատկացումն արդեն արվել է հաջորդ տարվա համար, հավելյալ այդպիսի նախաձեռնությամբ հսկայական ֆինանսական միջոցների ուղղորդումը Հանրային Հեռուստաընկերություն որևէ բացատրություն չունի»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ ներկայացված նախագիծն ունի բազմաթիվ բացեր: «Մատնանշվում է հինգ րոպե գովազդ ամեն ժամը մեկ, բայց այնտեղ կա մի վտանգավոր կետ. նախանշվում է հովանավորչական գովազդից դուրս գովազդ. սա որևէ սահման չճանաչող է և անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել, ամեն վայրկյան ցանկացած հաղորդման մեջ մենք կարող ենք ականատես լինել գովազդի»,- ասաց նա:

Նախագիծը նաև խտրական մոտեցում է դրսևորում հեռուստաընկերությունների նկատմամբ: «Կա երրորդ կետը. խտրական մոտեցում է դրսևորվում հեռուստաընկերությունների նկատմամբ, երբ որևէ հեռարձակման ընթացքում երևացող պատկերում երևացող գովազդը չի դիտվում որպես գովազդ. դա նշանակում է, որ կարելի է որևէ իքս ընկերության բացումը ուղիղ եթեր հեռարձակել՝ պատճառաբանելով, որ այս կամ այն պաշտոնյան այնտեղ ներկա է, և Հանրայինը, իր աշխատանքային պարտականություններից ելնելով, լուսաբանում է դա: Այս դեպքում դա գովազդ չի դիտվի»,- նշեց բանախոսը:

Նրա կարծիքով՝ Հանրայինը գովազդային դաշտում այլ ֆունկցիաներ պետք է ունենա և ոչ թե ամեն մի հերթական գովազդը հավաքող լինի. բազմաթիվ վտանգներ կան:

«Մասնավոր հեռուստաընկերությունների համար ստեղծվում է խիստ անհավասար պայմաններ: Օրինակ՝ վերջին շրջանում Հանրային Հեռուստաընկերությունը տարբեր հանրային նշանակության միջոցառումները չի դարձնում բոլոր հեռուստաընկերությունների սեփականությունն ինչպես եղել է տարիներ շարունակ»,- ասաց նա և օրինակ բերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը:

Նա նշեց, որ տարիներ շարունակ «Երկիր մեդիան», որպես բարի կամքի դրսևորում և որպես մասնակցություն այդ համազգային նախաձեռնությանը, հեռարձակել է հեռուստամարաթոնը: ՀԸ-ն, նրա խոսքով, այս տարի դրա հնարավորությունը չի ունեցել, որովհետև կար Հանրային Հեռուստաընկերության տարբերանշանը էկրանի վրա և ամբողջը կառուցված էր Հանրայինի հիման վրա: «Դիցուք դեկտեմբերի 31-ի երեկոյան Հանրապետության հրապարակում լինելու է միջոցառում և այնտեղից ուղերձ է հղելու վարչապետը. Հիմա, որպես հեռուստաընկերություն, որ ավանդաբար ամեն տարի վարչապետի, նախագահի ուղերձները հեռարձակում ենք, ես այս տարի, չգիտեմ, հարկատուների հաշվին գոյություն ունեցող ՀԸ-ն ստեղծելո՞ւ է հնարավորություն, որ ես «Երկիր մեդիայի» հեռուստադիտողներին ներկայացնեմ վարչապետի ուղերձը»,- հայտարարեց նա:

Վերջում նա հավելեց, որ իշխանությունների կողմից խոստացվել էր, որ Հանրայինի միջոցները կավելանան, երևի ավելանալու համար ասում են՝ եկեք, ինչքան գովազդ ուզում եք, տեղադրեք. «Սա օդից նախաձեռնություն է, որովհետև դրա մասին որևէ քննարկում չի եղել»,- ընդգծեց նա:

Լրահոս
ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը առաջնագծում ԱՀ և ՀՀ ԱԳՆ-ները համակարգված աշխատում են միջազգային կառույցների հետ՝ Բաքվի ագրեսիան կասեցնելու համար Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Սերժ Սարգսյանը կանխատեսում էր Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու հավանականությունը. Աշոտյան ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով. Մադաթյան Վաղվանից ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ Ծառուկյանի կալանքը խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու աղմուկը․ Արթուր Ղազինյան Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ․ Էլինար Վարդանյան Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին. Աբրահամյան Իշխող քաղաքական ուժը իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ. Չալաբյան «Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադրություն լինել». ՌԴ ԱԳՆ Սահմանադրական դատարանի նախահագի ընտրության ժամկետների վերաբերյալ «Հրապարակ»․ Նորայր Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․ նա ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ. Աշոտյան «Ժողովուրդ»․ Բնակարանային շուկան ՀՀ-ում պասիվացել է. գործարքները նվազել են «Ժողովուրդ»․ Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ նախօրեին կառավարության քննարկումից Ուկրաինայում օդանավ է կործանվել. Զոհեր կան «Հրապարակ». ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել, և դատարանը պարալիզացվի «Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 26 Փաշինյանը դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան Տիգրան Ուլիխանյանը վայր կդնի մանդատը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան Կառավարությունում քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan