AM | RU
USD
EUR
RUB

Գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը առաջացնում է հարցեր, որին առնվազն պետք է ուշադիր լինել արտաքին քաղաքականության պլանավորման գործընթացում: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Կասկած չի հարուցում, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամի փուլում են, այն, որ ամերիկյան հասարակության մեջ այդ տրամադրություններն ունենում են իրենց դերակատարումը, նույնպես հարցեր չի առաջացնում: Սակայն նույն օրն ընդունել պատժամիջոցների վերաբերյալ բանաձև և չբավարարվել դրանով, երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ում և տարածաշրջանում դաշնակցիդ, առնվազն մտածելու տեղիք է տալիս` արդյոք այս ուղերձը միայն Թուրքիայի՞ն է ուղղված», - նշում է Կարեն Բեքարյանը` հիշեցնելով, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետ նույն օրը ընդունվել է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ բանաձև, իսկ Սենատում բանաձևի ընդունմանը նախորդել է հանձնաժողովի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների բանաձևի նախագծի ընդունումը:

«Միացյալ Նահանգներում նախընտրական գործընթացը դեռ ողջ թափով չի մտել իր տրամաբանության մեջ, իսկ ինչպես ցույց է տալիս փորձը, այսպիսի հարցերն ընդունվում են ամենահանգուցային պահերին, որպեսզի դրանք ունենան իրենց ազդեցությունը քվեների վրա: Հետևաբար, սա կարելի է դիտարկել պատճառների մեջ, սակայն հիմնական պատճառ դիտարկել ուղղակիորեն չի ստացվում», - ընդգծում է վերլուծաբանը:

«Մենք գործ ունենք ԱՄՆ կողմից մշակվող քաղաքականության հետ, որի հասցեատերը միայն Թուրքիան չէ», - ընդգծում է վերլուծաբանը: Կարեն Բեքարյանը հիշեցնում է, որ Սենատի բանաձևի ընդունումից առաջ` այս շաբաթ, Վաշիգտոնում կայացել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի և նախագահի հետ, իսկ Միացյալ Նահանգները, ինչպես գիտենք, Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնության հետ մշտապես ունեցել է նորանկախ հանրապետություններում ազդեցության թեժ մրցապայքար:

«Կա՞ արդյոք հնարավորություն դիտարկելու իրավիճակ, երբ ԱՄՆ-ում որոշման ընդունման գործընթացին մասնակիցներն առաջիկայում տեսնում են հնարավորություն հայ հասարակությանը որևէ կերպ ուղերձ հղելու պրոամերիկյան ընդհանուր համատեքստում: Եթե մեր տարածաշրջանը, այդ թվում մենք` Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, կանգնած ենք ինչ-ինչ գլոբալ փոփոխությունների հնարավորության առաջ, ապա այս պարագայում Միացյալ Նահանգները հետամուտ են լինում առնվազն ուղերձ հղելու, որ այն ինչը կլինի մեր շահերի դեմ, իրենք դրա հետ որևէ կապ չունեն», - նշում է Բեքարյանը:

Կարեն Բեքարյանը չի կիսում տեսակետն առ այն, որ օրենսդիր մարմնի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը կապված է ԱՄՆ ներքաղաքական զարգացումների հետ, և որ այն ամերիկյան վարչակազմի, անձամբ Թրամփի կամ կուսակցություններից յուրաքանչյուրի կողմից 2020 թվականի ընտրություններին ընդառաջ ձայներ հավաքելու գործընթացի որոշակի դրսևորում է:

 

Լրահոս
Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Սերժ Սարգսյանը կանխատեսում էր Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու հավանականությունը. Աշոտյան ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով. Մադաթյան Վաղվանից ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ Ծառուկյանի կալանքը խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու աղմուկը․ Արթուր Ղազինյան Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ․ Էլինար Վարդանյան Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին. Աբրահամյան Իշխող քաղաքական ուժը իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ. Չալաբյան «Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադրություն լինել». ՌԴ ԱԳՆ Սահմանադրական դատարանի նախահագի ընտրության ժամկետների վերաբերյալ «Հրապարակ»․ Նորայր Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․ նա ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ. Աշոտյան «Ժողովուրդ»․ Բնակարանային շուկան ՀՀ-ում պասիվացել է. գործարքները նվազել են «Ժողովուրդ»․ Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ նախօրեին կառավարության քննարկումից Ուկրաինայում օդանավ է կործանվել. Զոհեր կան «Հրապարակ». ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել, և դատարանը պարալիզացվի «Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 26 Փաշինյանը դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան Տիգրան Ուլիխանյանը վայր կդնի մանդատը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան Կառավարությունում քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը Ֆրանսահայ բժիշկը ահազանգում է․ թույլ չեն տալիս՝ դեղերը հասնեն Արցախ Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը (տեսանյութ) Տեսա՞ք, թե ինչ է բանակցել, տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan