Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն

Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը համաձայն է վաճառել «Բջնի» գործարանը Խաչատուր Սուքիասյանին մեկ մլրդ դոլարով։ Այդ մասին նա հայտարարեց «Պրեսսինգ» հաղորդման հեղինակ Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում։

Հարցին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը կապ հաստատե՞լ է Ռուբեն Հայրապետյանի հետ, որպեսզի վերջինը հրաժարվի գործարանից, Հայրապետյանն արձագանքեց.

«Խաչատուր Սուքիասյանին և Ռուբեն Հայրապետյանին բոլորը գիտեն։ Խաչատուր Սուքիասյանը ո՞նց կարա ընդհանրապես կապնվի ինձ հետ, որ ես զիջեմ։ Եթե չեմ սխալվում, դեռ 2010-ին ես ասել եմ, եթե նրանք գտնում են, որ ես նրանցից խլել եմ գործարանը… պետությունը վաճառել է, ես գնել եմ, եթե գտնում են՝ խլել եմ, թող իմ տված փողը հետ տան, ես տամ իրենց։ Ես ասել եմ։ Բացի դրանից, մի երկու-երեք ամիս առաջ Ծառուկյան Գագիկի հետ խոսում եմ, ասեցի՝ ասա, թող փողերս հենց հիմա տա, էլի տամ, ավել-պակաս թող չխոսա, բայց հիմա արդեն ուրիշ բան եմ ասում, եթե ուրիշին այդ գործարանը կվաճառեմ 10 մլն պակասով, ապա իրեն միայն 1 մլրդ դոլարով, այսինքն՝ իրան երբեք։ Մի բան էլ ասեմ, Սուքիասյանը կարա կամերաների առաջ կանգնի, գեղեցիկ խոսքեր ասի գիտունիկի տեղ դրած, թող տղամարդ լինի, իրա թաք տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի տա»,-ասաց նա։

Անդրադառնալով երեկ իր տանը կատարված խուզարկություններին, Հայրապետյանն ասաց՝ որևէ տեղ փախնելու մտադրություն չունի, խուզարկություններին չի խոչընդոտել։

«Ձերբակալում են, թող ձերբակալեն։ Կոչ եմ անում, ոստիկանությանը էդքան աշխատողներին չհանեն, չտաջվեն, թող զանգեն ինձ, ասեն, ուզում ենք քեզ ձերբակալել, ազնվորեն եմ ասում՝ հինգ րոպե հետո որտեղ լինեմ, կրկնակի արագությամբ կհասնեմ ըտեղ։ Ես դրանից չեմ վախենում։ Ձերբակալելով մեր տեսակին չեն կարա վախեցնեն»,-ասաց նա։

ՀՖՖ-ում ստեղծված իրավիճակի ու այլ հարցերի մասին՝ 168.am-ի տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում