Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը

Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Չգիտեմ՝ ուշադրություն դարձրե՞լ եք, թե՝ ոչ, բայց Բաքվի բռնապետական վարչակարգի արտգործնախարարը մեզ, ըստ էության, սպառնում է ասպես կոչված «ռազմավարական համբերությամբ» («стратегическое терпение»), որը հիմնված է այդ վարչակարգի ունեցած ֆինասնական միջոցների առատության վրա։

Այս եզրը առաջին անգամ կարծես թե կիրառվել է ԱՄՆ պետաքարտուղարի կողմից Հյուսիսային Կորեայի առնչությամբ և պարզ ասած, ենթադրում է համբերություն կամ սպասում, որի ընթացքում կողմերից մեկն էլ ավելի կթուլանա, իսկ մյուսը կհզորանա և այդպիսով կստանա խնդիրն իր օգտին լուծելու իրական հնարավորություն։

Կարծում եմ՝ Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» («асимметричное стратегическое истощение») քաղաքականությունը, որը միտված պետք է լինի հնարավորին նվազ միջոցների ծախսով անդառնալիորեն հյուծելու սպասման մեջ գտնվող Բաքվի բռնապետական վարչակարգը ռեսուրսային և բարոյահոգեբանական տիրույթներում նաև հենց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում։

#ՀավերժականՀայաստանը

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում