Աննա Հակոբյանն Ալիևային կարող է իր տուն հրավիրել մուղամ լսելու, բայց ոչ՝ Արցախում. Դավիթ Շահնազարյան

Աննա Հակոբյանն Ալիևային կարող է իր տուն հրավիրել մուղամ լսելու, բայց ոչ՝ Արցախում. Դավիթ Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Երբ վարչապետի կինն Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալին հրավիրում է Արցախ, նույն հաջողությամբ կարող է հրավիրել Շվեյցարիա: Չի հասկանում, որ ինքն այնտեղ հյուր է: Այս մասին այսօր քննարկման ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:

«Ես չեմ կարող իմ ընկերոջը հրավիրել ուրիշի տուն, լավագույն դեպքում կարող եմ այդ ուրիշին խնդրել, որ հրավիրի: Աննա Հակոբյանը կարող Ալիևային հրավիրել իր տուն մուղամ լսելու»,-ասաց Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել էր Արցախ՝ հայտարարելով, որ պատրաստ է նույնիսկ երաժշտություն ապահովել՝ մուղամի տեսքով: Նա միևնույն ժամանակ նշել էր, որ Ալիևան երբեք չի կարող պատերազմի միջոցով մուղամ լսել Արցախում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում